Իմ երկրի վարչապետն էստեղ ա նստած, եկել ենք մեր ընտրած վարչապետի հետ զրուցելու, ինչո՞ւ չի կատարում մեզ տված խոստումները. Ակցիայի մասնակից
100 անգամ էլ վարչական արձանագրություն կազմեք, մեկ է, դուրս ենք գալու, գալու ենք այստեղ։ Մեր ընտրած կառավարությունը, մեր վարչապետը պետք է տեսնի դա, ասաց հոսանքի և գազի անջատման պատճառով կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացին։ «Ինքը պետք ա հասկանա, որ իր կողքի մարդիկ իրականությունը չեն ներկայացնում։ Նենց չի, որ բան ու գործ չունենք անելու, եկել […]





































