13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Այ ճանապարհ անցած ուրացողներ, մանդատ չեք ստանալու. Էդմոն Մարուքյան

Ե՛ւ Սասուն Միքայելյանը, ե՛ւ տիկին Մակունցը խոսել են մեր մանդատների մասին։ Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը Ձեզ խնդրել է, որ մի ձեւ գտնեք, մենք մանդատները դնենք։ Այս մասին այսօր՝ մայիսի 11–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Որ մեր Նիկոլին տեսնեք, ասեք՝ էլ ուրիշ ձեւ չգիտե՞ս, Նիկոլ, վերջին ընդդիմախոսների՞ն ես ուզում վերացնել։ Մեր մանդատները ինչի՞ դնենք, ո՞ւմ ենք խփել։ Սասուն Միքայելյանը, բնականաբար, պիտի դնի իր մանդատը, որովհետեւ քաղաքականության հետ կապ չունի, նա, որ խոսում ա, սկի մարդիկ չեն հասկանում՝ ինչ է ասում։ Էլի մարդիկ կան, որ պիտի դնեն մանդատները, հետեւից խփողները, վիզ կտրողները։ Հայ մարդու վիզ վերջին անգամ կտրել են Բուդապեշտում, մեկ էլ Ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշում, մեկ էլ Սասուն Միքայելյանն է սպառնացել վիզ կտրել։ Այ վիզ կտրողներ, բա ո՞ւր եք, բա եկեք վիզս կտրեք, ամաչում եմ Ձեր փոխարեն, այ հաց ուրացողներ, այ ճանապարհ անցած ուրացողներ։ Մանդատ չեք ստանալու, մենք բռնության զոհն ենք, իսկ դուք բռնության հեղինակներն ու նախաձեռնողները։ Մանդատը դնենք, որ ընդհանրապես անսասան դիկտատուրա հիմնե՞ք երկրում։ Դա բացառված է։

Հույս չունենաք, որ դուք կմնաք այս պայքարում նախկինների հետ կռվի մեջ։

Նախկինները գնացել են, դուք էլ եք գնալու ու մենք ենք գալու, ու դուք այսօր գործում եք շատ հարցերում ավել վատ, քան նախկինները։ Նախկին ասելով պետք է գործողություններով դատենք մարդկանց եւ հետեւաբար դուք ավելի նախկին եք, քան նախկինները։

Արխային չընկնեք, մենք կանք, թույլ չենք տալու, որ ապականեք որեւէ արժեք, որ կապված է մարդու իրավունքների, ազատությունների, ժողովրդավարության, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության շահերի եւ ազգերի հետ»,– ասել է նա։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ