13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Կարեն Կարապետյանը հանձնաժողովի փակ նիստում տվեց մեզ հետաքրքրող հարցի պատասխանը․ Անդրանիկ Քոչարյան

Կարեն Կարապետյանը պատասխանել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հարցերին, նիստից հետո լրագրողներին ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Պարոն Կարապետյանը հանձնաժողովի փակ նիստում տվեց մեզ հետաքրքրող հարցի պատասխանը, ուրիշ բան, որ հանձնաժողովը միայն Կարեն Կարապետյանի տված հարցի պատասխանի վրա չի հիմնվում, հանձնաժողովն ունի այդ հարցի հետ կապված ուսումնասիրություններ», – ասաց Քոչարյանը։

Հարցին՝ Կարեն Կարապետյանը պնդե՞լ է իր այն հայտարարությունը, որ անորակ դիզվառելիքի պատճառով ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի զինտեխնիկան չի աշխատել, և արդյոք դա հիմք է հանդիսացել հանձնաժողվի կողմից այդ պնդումն ի գիտություն ընդունելու համար՝ Քոչարյանն ասաց․

«Ես հենվում եմ այն զինվորականների պատասխանների վրա, որոնք եղել են մինչև Կարեն Կարապետյանը և շատ կարևոր եմ համարել պաշտպանության բանակի հրամանատարի բացատրությունները»։

twitter sharing button
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ