13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Էլի փակ են ու դժվարանցանելի

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարություն կայք-էջը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ի ժամը 08.00-ի դրությամբ ձնաբքի եւ մերկասառույցի հետեւանքով փակ են Արարատի մարզի Լուսաշող-Լանջառ, Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա, Ախպրաձոր, Շատվան, Շատջրեք եւ Սոթք գյուղերի, Շիրակի մարզի Ամասիա–Ցողամարգ, Ամասիա–Գյումրի ավտոճանապարհները եւ Սելիմի լեռնանցքը` երկու կողմից: Դժվարանցանելի են` Արագածոտնի մարզի Դերեկ, Վարդենուտ, Արայի գյուղերի, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի, Շիրակի […]

Նախագահի վերահսկողության ծառայության պետը հիվանդ է. Հայկական ժամանակ

Նախօրեին տարածված լուրերը, թե  Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանն ազատվել է աշխատանքից չեն համապատասխանում իրականությանը: Վերահսկողական ծառայությունից, “Հայկական ժամանակ” օրաթերթի թղթակցին ասել են, որ դա “փոքր մարդկանց երազանքն ու ցանկությունն է ընդամենը կամ էլ հիվանդագին երեւակայության արդյունքը”: Հարցին, թե ովքեր են այդ մարդիկ` չպատասխանեցին: Պարզապես տեղեկացրին, որ Հովսեփյանն արձակուրդում է, սրտի խնդիր ունի […]

Գինովցած Ծաղիկ Ռուբոյի դեմ ոչ մեկը թող չհելնի. Իրավունք

“Իրավունք”-ի տեղեկություններով, ԲՀԿ-ական Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբոյի) շրջապատն էլ “պլան”  է գծում, թե ինչպես է ԲՀԿ-ական Ռուբեն Գեւորգյանը պայքարի մեջ մտնելու ՀՀԿ-ական Արթուր Գեւորգյանի հետ, որը Դավիթաշեն համայնքի ղեկավարն է: Նույն լուրերի համաձայն, ասում են, որ երեկ երեկոյան որոշ ԲՀԿ-ականների մոտ տրամադրության փոփոխություն է նկատվել այն բանից հետո, երբ Ռ. Գեւորգյանը իր կուսակից ընկերներից մի […]

Կրակի ճարակ է դարձել է “Շիրակ”-ի կառավարչի գույքը

 Ըստ արտակարգ իրավիճակների կայք-էջի, փետրվարի 2-ին, ժամը 23.46-ին ահազանգ է ստացվել, որ Երեվանի Մ. Խորենացի փողոցի թիվ 13ա հասցեում գտնվող “Շիրակ” հյուրանոցի 3-րդ հարկում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով, փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը եվ մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.52֊ին, […]

“Ժառանգությունը” ո՞ւմ հետ կլինի. Առավոտ

Անդրադառնալով նախընտրական շրջանում հնարավոր ալյանսների ձեւավորմանը, “Առավոտը” գրում է, որ խոսվում է “Ազատ դեմոկրատների” եւ “Ժառանգության”, ՀՅԴ-ի եւ “Ժառանգության” հնարավոր դաշինքների մասին: Թերթի հետ զրույցում  “Ազատ դեմոկրատների” վարչության անդամ Գառնիկ Գեւորգյանն ասել է, որ դրա մասին վաղ է խոսելը: “ Ընդդիմադիր բոլոր ուժերը, այդ թվում` “Ազատ դեմոկրատները” բազմիցս հայտարարել են, որ բոլոր այդ հարցերի շուրջ […]

Գալուստ Գրիգորիչը` ՀԱԿ-ին. Երկիր

“Երկիր” օրաթերթի թղթակիցը ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանից փորձել է ճշտել, թե ինչ ակնկալիքներ ունի փետրվարի 12-ին կայանալիք` Հրազդանի քաղաքապետի ընտրություններից: Գ. Սահակյանը վստահեցրել է, որ կհաղթի ՀՀԿ-ական գործող քաղաքապետը: Դիտարկմանը, թե կեղծիքները նվազագույնի հասցնելու համար ընտրատեղամասերում վստահված անձինք են լինելու, ՀԱԿ-ի կարկառուն դեմքերը, Սահակյանը խորհուրդ  տվեց նեղություն չքաշել: “Խորհուրդ եմ տալիս նեղություն չքաշել, […]

Հայաստանի նախագահը ցավակցել է Եգիպտոսի ժողովրդին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության զինված ուժերի բարձրագույն խորհրդի նախագահ մարշալ Հուսեյն Տանտավիին` Պորտ Սաիդ քաղաքի ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ,  որին զոհ են գնացել Եգիպտոսի տասնյակ անմեղ քաղաքացիներ: Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնել մարշալ Հուսեյն Տանտավիին եւ Եգիպտոսի ժողովրդին,  տոկունություն մաղթել զոհվածների հարազատներին:

Ռոման Բերեզովսկին վերադարձել է “Դինամո”

“Դինամո” մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ակումբի հետ պայմանագիր է կնքել: Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2013 թվականի հունիսի 30-ը: “Այն 6 տարիներին, որ ես բացակայել եմ “Դինամոյից”, ակումբը ոչ թե մեկ, այլ շատ քայլեր է առաջ կատարել: Դա վերաբերում է ենթակառուցվածքներին եւ “Դինամոյի” հետ կապված ամեն ինչին: Երջանիկ […]

Անգամ ձյունը չխանգարեց բողոքող քաղաքացիներին /վիդեո/

Տեղացող առատ ձյունն ու ցուրտ եղանակը չէին խանգարել, որ տարբեր ժամանակներում խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների հարազատներն ու հանրային գերակա շահի անվան տակ իրենց բնակարաններից զրկված քաղաքացիները, ինչպես ամեն հինգշաբթի, ահս հինգշաբթի էլ հավաքվեն կառավարության շենքի առջեւ` իրենց բողոքի ձայնը բարձրացնելու եւ արդարութուն պահանջելու: Henaran.am-ի տեսախցիկի արձանագրած կադրերը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

Վարդաքարցիները “գրոհել” են “Հայոց արծիվների” վրա

  Henaran.аm-ի տեղեկություններով Շիրակի մարզի Վարդաքար գյուղում չորեքշաբթի “Հայոց արծիվներ” հայրենասիրական ՀԿ նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանին “սվիններով” են դիմավորել: Գյուղի դպրոցը երկու տարի առաջ քանդվել է` նորոգելու նպատակով, սակայն մինչեւ օրս շինարարությունը չի սկսվել: Եւ վարդաքարցիները իրենց գյուղում ցանկացած պետական պաշտոնյայի տեսնելով` բողոքի ակցիա են կազմակերպում: Մեր տեղեկություններով, գլխավոր “արծիվը” […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի