ՀՀ վարչապետը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ‘Կանոնակարգիչ գիլյոտին’-ը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Շնորհավորելով ԵԱՀԿ-ի գրասենյակի նորանշանակ ղեկավարին պաշտոնում նշանակվելու առթիվ` վարչապետը նրան մաղթել է հաջող եւ բեղմնավոր աշխատանք: ‘Վստահ եմ, որ կկարողանանք շարունակել ձեւավորված ավանդույթները: Հայաստանի կառավարությունը շահագրգռված է մեր համագործակցությունն ընդլայնելու հարցում’, – նշել է վարչապետ Սարգսյանը: Իր հերթին […]





































