14 Հուլիսի, Կիրակի, 2024
KFC

ԲՀԿ ցուցակում ներառված անունները դարձան ԲՀԿ-ական` հերթական անգամ փոխելով իրենց քաղաքական վեկտորը. քաղտեխնոլոգ

ԲՀԿ ցուցակով  փորձ էր արվեց  քաղաքականացնել մի կուսակցություն, որը վերջին տարիներին քաղաքականացված չէր`  ներառելով այնպիսի անուններ՝ ինչպիսիք են Հմայակ Հովհաննիսյան, Գուրգեն Արսենյան, Տիգրան Ուրիխանյան: Անուններ, որ բոլորին ծանոթ են, այլ հարց է` կբերեն նրանք կուսակցությանը օգուտ, թե ոչ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` մեկնաբանելով ԿԸՀ ներկայացրած քաղաքական կուսակցությունների նախընտրական ցուցակները:

Նրա խոսքով` ՀՀԿ եւ ԲՀԿ ցուցակների միջեւ տարբերությունն այն է, որ ՀՀԿ-ում ներառված գործիչները չեն դարձել Հանրապետական կուսակցության անդամ, իսկ ԲՀԿ-ում Տիգրան Ուրիխանյանը, Վահան Բաբայանը եւ Թամարա Պողոսյանը դարձել են ԲՀԿ-ական, այսինքն` հերթական անգամ փոխել են իրենց քաղաքական վեկտորը:

‘ Եթե նայում ենք` Հմայակ Հովհաննիսյանը վերջին 15 տարում` դաշնակ էր, հետո 1999-ին գնաց ընտրությունների Միասնություն բլոկով, 2003-ին` Ազգային Միաբանությունով, 2007-ին` Դաշինք կուսակցությունով, հիմա` Բարգավաճ Հայաստանով, եզրակացությունները դուք արեք’- ասաց Կարեն Քոչարյանը` հավելելով, որ ԲՀԿ-ին այս անգամ էլ ընտրելու են լիդերից ելնելով, իսկ ԲՀԿ ցուցակը կազմվել է աշխարհաքաղաքական ընկալման եւ էլիտայի ընկալման համար:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի կարծիքով` ԲՀԿ-ի համար առաջնային ռեսուրդը շարունակում է մնալ իր լիդերը, եւ լրացուցիչ հայտնի անունները, որոնք ներառվում են այդ ցուցակում, կարող է էական դեր չխաղան տվյալ կուսակցության ընտրազանգվածը հավաքագրելու գործում:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ