15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պտի ֆոկուսնիկ էղնիս …

Շիրակի մարզկենտրոն Գյումրիում ներքաղաքային ճանապարհների վիճակը գնալով վատանում է: Քաղաքի կենտրոնական փողոցներում ավելանում են ջրափոսերը:  Քաղաքում  այս օրերին երթեւեկող  բեռնատար մեքենայից`ավազ են լցնում, “կարկատում” ջրափոսերը:

Ճանապարհաշինարարների խոսքով,  ավազով ու քարով լցնելը “եղանակ չեն փոխի”: . ‘ Գոնե մե երկու օր յոլա կտանի’,-ասացին նրանք: ‘Բացի վարորդ լինելուց, պետք է ֆոկուսնիկ էլ էղնիս’,- դժգոհեց մի վարորդ`ավելացնելով. “ձնից  շուտ ասֆալտը հալվեց’:

Ի դեպ, փետրվար ամսին, ըստ “Շիրակի կենտրոն” ՀԿ-ի կայքի, մի խումբ գյումրեցիներ տեսնելով, որ քաղաքապետարանը չի մաքրում փողոցները` սառույցներից, նրանք էին նախաձեռնել եւ աղ էին ցանում: Գյումրիի քաղաքապետը իմանալով այդ մասին արձագանքել էր. “Աղը մատաղին կցանեն, այ ախմախներ…”:

Հիմա թերեւս քաղաքապետը աղի փոխարեն ավազ է ցանում, բայց անօգուտ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ