Ճապոնիան նոր տարվա առաջին օրը ցնցվեց

Ըստ լրատվամիջոցների, 2012թ. հունվարի 1-ի առավոտյան Ճապոնիայի հարավարեւելյան Իսու կղզիներում մինչեւ 7.0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Տոկիոյում ցնցումների ուժգնությունը եղել է 4 բալ, ցնցումների օջախը եղել է 371 կմ խորության վրա: Առավել ուժեղ հետցնցումներ արձանագրվել են Տոկիոյի, Միյագիի, Ֆուկուսիմայի, Իբարակիի, Տոտիգիի, Գունմայի, Տիբայի եւ Կանագավայի պրեֆեկտուրաներում: Առայժմ կորուստների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ […]