16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՀ նախագահն այցելել է ‘Հերացի’ թիվ 1 հիվանդանոցային համալիր

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շրջայց է կատարել Երեւան քաղաքում: Հանրապետության ղեկավարը նախ այցելել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ‘Հերացի’ թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ մատուցվող բժշկական ծառայությունների որակը բարելավելու նպատակով շարունակվում են բարեփոխումներ իրականացվել թե՛ կրթական, թե՛ բուժական ոլորտներում: Սերժ Սարգսյանը շրջել է համալիրի վերաբացված նոր բաժանմունքներում, ծանոթացել կատարված աշխատանքներին եւ մատուցվող ծառայությունների որակին:

Շրջայցի ընթացքում Սերժ Սարգսյանին  ներկայացվել է, որ ‘Հերացի’ թիվ 1 հիվանդանոցային համալիրի անմխիթար վիճակում գտնված տարածքները հիմնովին վերանորոգվել են:  Բուժման ժամանակակից մեթոդներին ուսանողներին հաղորդակից դարձնելու եւ առաջատար տեխնոլոգիաներից օգտվելու համալսարանական մասնագետների փորձի ցուցադրման հնարավորություններ ստեղծելու նպատակով վերանորոգվել են մասնաշենքի երկու հարկերը: Այդտեղ կենտրոնացնել են վիրահատական ուղղվածություն ունեցող կլինիկաներն ու վիրահատարանները, որոնք եւս անբարեկարգ վիճակում են գտնվել։ Հիմնանորոգումից եւ վերազինումինց հետո համալիրի երկու հարկում կենտրոնացվել են նախկինում ոչ բարվոք վիճակում գտնվող վիրահատական ուղղվածություն ունեցող կլինիկաներն ու ութ վիրահատարանները:

Հիմնանորոգվել եւ նոր գույքով հագեցվել է նաեւ ‘Հերացի’ թիվ 1 համալսարանական հիվանդանոցի թերապեւտիկ մասնաշենքի երրորդ հարկը, որտեղ տեղակայված են ընդհանուր թերապիայի կլինիկան, դիաբետոլոգիայի, ինչպես նաեւ պարբերական հիվանդության կենտրոնները։ Ընդհանուր ծավալով հիմնանորոգվել է 2,520 քմ տարածք, կատարվել է ավելի քան 421 մլն դրամի ներդրում։ Նշվել է, որ ֆինանսական ներդրումներն ամբողջովին իրականացվել են Երեւանի պետական բժշկական համալսարանի սեփական միջոցներով։

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ