Բրայզան խոստովանում է իր սերը Թուրքիայի հանդեպ՝ հաստատելով իր հակահայկական կեցվածքը
‘’Կալիֆորնիա Կուրիեր’’ թերթի խմբագիր Հարութ Սասունյանը հրապարակել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի մասին մի հոդված, որում մասնավորապես ասված է. ‘’Իմ կանխատեսումը, որ Մեթյու Բրայզան կհեռանա Պետական դեպարտամենտից եւ կզբաղվի լոբբիստական գործունեությամբ, ճիշտ դուրս եկավ: Ադրբեջանում իր կարճատեւ դիվանագիտական առաքելությունը կիսավարտ թողնելով` Բրայզան անցյալ շաբաթ թուրքական ‘’Hurriyet’’ թերթի հետ զրույցում հայտարարել է, որ ինքը զբաղվելու է ‘’ֆիզիկական անձանց, կառավարությանը եւ մասնավոր ընկերություններին խոշոր ներդրումային ծրագրերի մասին խորհրդատվություն տրամադրելով’’: Մնում […]





































