13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Սիրիայի նախագահի վրա հարձակում են գործել

Սիրիայի  նախագահ Բաշար Ալ-Ասադի ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել Հոմս քաղաքի ճանապարհին: Ալ-Ասադի վրա կրակել են անհայտ խմբավորման անձինք: Միջադեպի պատճառով նախագահը ժամանակից շուտ է ավարտել այցը, տեղեկացնում է “НТВ”-ն: Արդյոք նախագահը կամ նրա թիկնապահներից որեւէ մեկը տուժել է, չի հաղորդվում:

Ալ-Ասադը Հոմս էր այցելել` քննարկելու տեղի բնակչության հետ քաղաքի վերկանգնման խնդիրը: Արդեն կես տարի է` Հոմսը ընդդիմության ձեռքին էր: Մարտի սկզբին կառավարական զորքերը գրոհեցին քաղաքը: Իշխանություններին հաջողվեց ազատագրել քաղաքը ապստամբներից:

Սիրիական ԶԼՄ-ները հայտնել են, որ նախագահին Հոմսում հիացմունքով են դիմավորել: Ալ-Ասադը նշել է, որ ահաբեկիչները զգալի վնաս են պատճառել քաղաքին, սակայն նաեւ խոստացել է, որ վերականգնումից հետո Հոմսն ավելի գեղեցիկ կլինի, քան ապստամբությունից առաջ:

Իսկ ահա սիրիական ընդդիմությունը պնդում է, որ նախագահի այցն այնքան էլ հարթ չի անցել, ինչպես ներկայացնում են լրատվամիջոցները:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ