14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Երեւան ՋԷԿ-ի տարածքում պայթյուններ կլինեն

Շինբարեկարգման աշխատանքներով պայմանավորված՝  այսօր, փետրվարի 13–ին, ժամը 15։00–ից 16։00–ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Ջերմաէլեկտրակենտրոնի (‘ՋԷԿ’) տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ,  ինչի պատճառով, պայթյունի աղմուկից բացի, կառաջանա նաև  փոշու ամպ։ Պատճառած անհանգստության համար Ջերմաէլեկտրակենտրոնի ղեկավարությունը հայցում է բնակչության ներողամտությունը։ Henaran.am-ին հաղորդում են Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

Կենտրոնի թաղապետն ազատվեց աշխատանքից. որն է պատճառը

  Փետրվարի 13–ին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը։ Henaran.am-ին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից: Henaran.am-ը փորձեց կապ հաստատել Գագիկ Գյանջումյանի հետ, պարզելու թե որն է եղել հրաժարականի պատճառը, սակայն նրա բջջայինը անջատված էր: Գյանջումյանի աշխատասենյակից էլ ասացին, որ Կենտրոնի արդեն նախկին թաղապետը տարածքում չէ` դուրս է եկել: […]

Նոր կրթաթոշակ եւ հնարավորություն ուսանողների համար

Շիֆֆիլդի համալսարանը ուսումնասիրություններ կատարող աշխարհի հնագույն համալսարաններից է, եւ պատկանում է աշխարհի լավագույն համալսարանների թվին: Համալսարանի Սիթի Քոլեջ միջազգային ֆակուլտետը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Այն առաջարկում է բակալավրի եւ մագիստրոսի մի շարք ծրագրեր` բիզնեսի ուսումնասիրման, համակարգչային գիտելիքների,  մենեջմենթ, տուրիզմի կառավարում եւ հոգեբանություն մասնագիտություններով` տրամադրելով կրթաթոշակներ հայ աշակերտներին եւ ուսանողներին: Համալսարանի միջազգային հարցերի գծով տնօրեն […]

“Ծաղրածու”, “բեղ թողնել-չթողնել”, “մաչո”, թե՞ “առնականության” դեֆիցիտ … քաղաքական բանավեճի “գոհարներից” /վիդեո/

Այսօր “Հայելի” ակումբում բավական բուռն անցավ Կարեն Ավագյան-Ստյոպա Սաֆարյան բանավեճը: Ասուլիսը խաղաղ էր ընթանում մինչեւ այն պահը, երբ խոսք գնաց ԵԺԿ-ին Հայաստանի երեք քաղաքական կուսակցությունների անդամակցության մասին եւ այդ ֆոնին խորհրդարանում այս տարվա առաջին քառօրյային տեղի ունեացած քվեարկություններին, երբ արձանագրվեցին կրկնակի քվեարկության դեպքեր, որի կապակցությամբ “Ժառանգությունը” ԵԺԿ-ին ուղղված իր հայտարարությամբ մտահոգություն էր հայտնել: Ստյոպա Սաֆարյանն ասաց, […]

Հիլլարի Քլինթոնը կոչ է արել “Սիրիայի բոլոր ընկերներին” համախմբել ջանքերը /վիդեո/

Արաբական երկրների լիգան կիրակի Կահիրեում կայացած նիստից հետո հրապարակել է մի բանաձեւ, որով կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին խաղաղարար զորաբաժին ուղարկել Սիրիա, հայտնում է “Associated Press”-ը: Այս բանաձեւում նշվում է նաեւ Սիրիայում ԱԵԼ-ի առաքելության ավարտի մասին` աշխատանքային պայմանների բացակայության պատճառով: Կահիրեի նիստին ԱԵԼ-ի ներկայացուցիչները որոշել են նաեւ փետրվարի 24-ին Թունիսում կազմակերպել “Սիրիայի ընկերների” հանդիպում, […]

Տերընդեզ, մխի դին տես, մե փութ ցանես` հարյուրը քաղես …

Տեարնընդառաջը զուտ քրիստոնեական տոն է, որը կապվում է Ավետարանի պատմության հետ եւ նշվում է Հիսուս Քրիստոսի ծննդյան 40-րդ օրը: Այս մասին այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նրա խոսքով` Տեարնընդառաջը ժողովրդական խոր ակունքներ ունի, իսկ խարույկ վառելու ծեսը գալիս է կրակի պաշտամունքից, կրակի հանդեպ ժողովրդի ընկալումներից: ‘’Վաղնջական ժամանակներից կրակը […]

Սյունիքում էլ` հանրապետականները

Փետրվարի 12-ին Սյունիքի մարզի  Խնձորեսկի,  Արծվանիկի,  Վարդավանքի գյուղական համայնքներում կայացան  համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու, իսկ Կուրիսում` միայն համայնքի ավագանու ընտրություններ: Նախնական տվյալներով` բոլոր համայնքներում վերընտրվել են ՀՀԿ-ական գործող գյուղապետերը: Խնձորեսկում` Սերյոժա Հայրապետյանը, Արծվանիկում` Անուշավան Հարությունյանը,  Վարդավանքում`  Գարեգին Կոստանդյանը: Նշված բոլոր 4 համայնքներում անցկացվել են նաեւ ավագանու ընտրություններ, որի համար առաջադրված բոլոր 26 թեկնածուներն անկուսակցականներ […]

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը կհանդիպի Հայաստանի ղեկավարության հետ

Ինչպես հաղորդում է “Armenia Today”-ը, փետրվարի 13-ին պաշտոնական այցով Հայաստանում կլինի Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ: Քննարկվելիք  հարցերի շարքում կլինի նաեւ այս տարվա մայիսին Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախապատրաստումը: Ավելի վաղ Ջեյմս Ապաթուրայն այցելել էր նաեւ Բաքու:

Ի վերջո, ո՞վ է խախտում

Հայկական և ադրբեջանական կողմերը երկուստեք իրար մեղադրում են սահմանային գծում հրադադարի ռեժիմի խախտման մեջ: ԵԱՀԿ համանախագահները, ինչպես նաև միջազգային այլ կառույցներ պարբերաբար կողմներին կոչ են անում պահպանել հրադադարը և հեռացնել դիպուկահարներին: Սակայն հետևողական աշխատանք չի իրականացվում, շատ հարեցրի լուծումը ավարտվում է սոսկ հայտարարություններով: Ի վերջո, ի՞նչ է իրականում տեղի ունենում սահմանագծում: Մի պահ վերանալով այսպես […]

ԲՀԿ-ն պա՞րտք էր

Փետրվարի 12-ին Հրազդանի քաղաքապետի ընտրություններում, ըստ ՀԱԿ-ի պատասխանատուների` թեկնածու Սասուն Միքայելյանին պիտի աջակցեր “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը: Ինչպես խոսում էին Հրազդանում, ԲՀԿ-ն պարտք է ՀԱԿ-ին: Իջեւանի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ին աջակցել էր ՀԱԿ-ը, եւ համապատասխանաբար, պարտքը պիտի փակվեր: Թիվ 25 ընտրատարածքից պատգամավոր ընտրված, ԲՀԿ-ական Մխիթար Հարությունյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ-ն չուներ որոշում որեւէ  Հրազդանի ընտրություններում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված