01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ավտոճանապարհների վիճակը ժամը 11:00-ի դրությամբ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի Ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ձնաբքի և մերկասառույցի հետևանքով փակ է Սելիմի լեռնանցքը, Լուսաշող-Լանջառ, Ախպրաձոր-Մակենիս, Վարդենիս-Սոտք, Սոտք-Ազատ, Վարդենիս-Շատվան, Վահրամաբերդ-Կափս, Գյումրի-Աշոցք, Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհները: Դժվարանցանելի է Գյումրի-Երևան ավտոմայրուղու Լանջիկից դեպի Մաստարա հատվածը: Իրականացվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ: Փետրվարի 2-ի ժամը 10.30-ի դրությամբ, չնայած ձյան առատ տեղումներին և վատ տեսանելիությանը […]

Քաղաքացին կարող է կապվել առաջին դեմքի հետ. Կառավարությունը իրազեկման արշավ է սկսում

ՀՀ կառավարության այսօրվա նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանն սկսեց հայտարարություններով եւ նշեց, որ այսօրվա նիստի օրակարգը հագեցած է լինելու: Տիգրան Սարգսյանն անդրադարձավ ՀԲ-ի աջակցությամբ կառավարության կողմից իրականացվող ծրագրին, որը մեկնարկել է փետրվարի 1-ից եւ որի նպատակն է հանրությանն իրազեկել կառավարության իրականացրած բարեփոխումների վերաբերյալ: Վարչապետը նշեց, որ ծրագրի նպատակն է նպաստել, որպեսզի ՀՀ քաղաքացիների իրավունքներն իրացվեն ամբողջությամբ: […]

Ադրբեջանը սպառնում է շարունակել հրադարարի խախտումները շփման գծում

Ազգային անվտանգության հարցերի  մշտական հանձնաժողովի հետազոտող պրոֆեսոր Ստեֆան Բլանկի մտահոգությունը Ադրբեջանին ուղղված Իրանի սպառնալիքների շուրջ անիմաստ է թվում, քանի որ Ադրբաջենը շարունակում է ջանքեր գործադրել Իրանի հետ  տնտեսական ու քաղաքական հարաբերություններն ամրապնդելու: Այն, ինչ  պետք է անհանգստացնի Բլանկին եւ միջազգային հանրությանը, Ադրբեջանի` հարեւան Հայաստնին եւ Լեռնային Ղարաբաղին ուղղված սպառնալիքներն են: Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ղեկավարների […]

Վրաստանը ԱՄՆ-ի արժեքավոր գործընկերներից է.Քլինթոն

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի հետ, որից հետո Քլինթոնը լրագրողներին հայտնել է, որ Վրաստանը “ԱՄՆ-ի արժեքավոր գործընկերներից է”: “Վրաստանն ԱՄՆ-ում մեծ հետաքրքրություն է առաջացնում: Վրացի զինվորներն իրենց քաջությունն ու պրոֆեսիոնալիզմն են ցույց տալիս Աֆղանստանում: Մենք մեծ ուշադրություն են դարձնում մեր երկկողմ հարաբերություններին` կրթության, առողջապահության, օրենսդրության, ինչպես նաեւ անվտանգության ոլորտներում”,-նշել […]

“Վերին Լարս”-ը կրկին փակ է

Ռուս-վրացական սահմանի Հյուսիսային Օսեթիային հարող տարածքում գտնվող “Վերին Լարս” հսկիչ-անցագրային կետը կրկին ժամանակավորապես փակ է ձնաբքի պատճառով, հայտնում է “РИА Новости”-ն: Մեքենաների երթեւեկությունը կանգնեցված է, տարածքը հսկում են ռուս սահմանապահները` համագործակցելով վրացի գործընկերների հետ: Ռուս փրկարարները Ռեդանտ կոչվող բնակավայրում սննդի եւ ջեռուցման կետ են բացել, եթե հանկարծ սահմանի մոտ մեքնաներ հավաքվեն: Հունվարի կեսին “Վերին Լարսում” […]

2 բարձրաստիճան այր այցելել են Վազգեն Սարգսյանի ծնողներին. 168 Ժամ

“168 ժամ” օրաթերթը նկատել է, որ անցած մեկ շաբաթվա ընթացքում երկու բարձրաստիճան պաշտոնյաներ` վարչապետ Տիգրան Սարգսյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել են Վազգեն Սարգսյանի տուն, հանդիպել նրա ծնողների եւ եղբոր Արմեն Սարգսյանի հետ: Թերթի թղթակիցը փորձել է  Սպարապետի մյուս եղբայր, “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից պարզել, թե ինչ նպատակ կամ նշանակություն ունեն նման այցերը: […]

Հովիկ Աբրահամյանի եղբայրը ԲՀԿ-ի հետ է. Ավանգարդ

ԱԺ- նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանը, ում ճանաչում են նան Հենրիկ անվամբ, վերջերս, ինչպես տեղեկացնում են “Ավանգարդի”  իրազեկ աղբյուրները, սկսել է հաճախ հայտնվել “Բարգավաճ Հայաստան” կուսակցության գրասենյակում: Ասում են, որ նա կամենում է Աժ պատգամավոր դառնալ ԲՀԿ-ի համամասնական ցուցակով, ուստի այժմ լուրջ բանակցություններ է վարում այդ քաղաքական ուժի հետ … “Հավանաբար Ջոնիկ Աբրահամյանը հոգնել է այն […]

83-ամյա տատիկին բռնաբարողին` հինգուկես տարի. Առավոտ

Լոռու մարզի Լեջան գյուղում ծնված, Կողբում ժամանակավորապես բնակվող, 26-ամյա ամուրի Արեն Սարուխանյանին` Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը , ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով, 138 հոդվածի 1-ին մասով եւ 147 հոդվածի 1-ին մասով դատապարտեց հինգուկես տարվա ազատազրկման: Այս մասին գրում է “Առավոտ” օրաթերթը: Արեն Սարուխանյանը 2011-ի հոկտեմբերի 16-ին, ժամը 23-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքների […]

Նարեկից ու Դավթից հետո` Մանե, Միլենա, Մարի…

Հայաստանում 2011 թ. ծնվել է 43.1 հազ. երեխա` 23.1 հազ. տղա եւ 20 հազ. աղջիկ: Նորածին տղաներին շնորհվող ամենատարածված անուններն են եղել Նարեկը (1194) եւ Դավիթը (1113): Երրորդ տեղում Գոռն է` 786 նորածին արժանացել է այդ անվանը: Առաջին տասնյակում են նաեւ Հայկ, Էրիկ, Տիգրան, Արման, Ալեն, Ալեքս եւ սամվել անունները: Նշենք, որ Նարեկ, Դավիթ եւ […]

Պաշտպանության նախարարը մեկ անգամ միջնորդել է. Ժամանակ

“Ժամանակ” օրաթերթի հարցին` հնարավոր է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի միջնորդությամբ սպա Արտակ Նազարյանի գործով դատավարությունը տեղափոխվի Երեւան, նախարարի խոսնակ Դավիթ Կարապետյանը պատասխանել է. “Նախորդ անգամ նախարարի միջնորդությամբ դատավարությունը Տավուշի մարզից տեղափոխվեց Երեւան, բայց այս պահին այդպիսի հարց չի քննարկվում”: Խոսնակը նաեւ ասել է, որ հայտնի չէ, թե նման հարց կքննարկվի, թե ոչ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի