24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Քոչարյանը սպասում է ԲՀԿ-ի արդյունքներին. Ավանգարդ

“Ավանգարդ”-ի  հավաստի տեղեկություններով, Հայաստանի  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այժմ ուշադրությամբ հետեւում է ընտրական զարգացումներին, որպեսզի մշակի իր մարտավարությունը: Իսկ սա նշանակում է, որ նա նորից ցանկություն է հայտնել մասնակցել նախագահական ընտրություններին` իր թեկնածությունն առաջադրելով Սերժ Սարգսյանի դեմ:

“Բնականաբար` Քոչարյանի գլխավոր քաղաքական հենարանը “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունն է լինելու: Եթե ԲՀԿ-ն ընտրություններում հավաքի 30 տոկոսից ավելի ձայն, սա երաշխիք կլինի, որպեսզի Քոչարյանը վստահորեն մտնի ընտրապայքարի մեջ:

Ասում են, որ հատկապես հիմա լարվել են Քոչարյան-Սարգսյան հարաբերությունները, նրանք բացարձակապես իրար հետ չեն շփվում: Մոտավորապես այն իրավիճակն է, ինչ Տեր-Պետրոսյան-Քոչարյան հարաբերություններում, երբ երկրորդ եւ առաջին նախագահները ձգտում էին խույս տալ իրարից”,-եզրակացնում է “Ավանգարդ”-ը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ