Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնմանը 125 մլն դրամ է տրամադրվել

Բնապահպանության նախարարությունն այս տարի կշարունակի Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման ծրագիրը: Այսօր 2012թ անելիքները ներկայացնելիս, այս մասին նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրածածկման ենթակա տարածքներում վնասակար ազդեցության կանխարգելման միջոցառումներ կիրականացվեն, որով նախատեսվում է 125 մլն. դրամ բյուջետային հատկացման շրջանակներում իրակականցնել շուրջ 200 հա անտառածածկ տարածքների մաքրում: 60 մլն դրամի շրջանակներում […]