05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԼՂ կարգավորման հարցում թուրքական միջնորդությունն անհեթեթություն է. Է. Նալբանդյան

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Կիպրոսի արտգործնախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսի հետ համատեղ մամուլի ասուլիսից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին եւ ղարաբաղյան հիմնախնդրին:

Հարց. Պարոն Նալբանդյան, Ֆրանսիայի Սահմանադրական Խորհրդի որոշումից հետո, ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ, Թուրքիայից եւ Ադրբեջանից մեկնաբանություններ հնչեցին, որ դա խոսքի ազատության հաղթանակն էր, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները:

Է. Նալբանդյան: Թե Թուրքիան, թե Ադրբեջանը մամուլի ազատության ինդեքսով, չափանիշով` վերջին հորիզոնականներում են գտնվում, իսկ դա գլխավոր չափանիշներից է խոսքի ազատության` 162-րդ, 148-րդ տեղերում: Եվ չեմ կարծում, որ հենց այդ երկրներն իրենց կարող են իրավունք վերապահել, որ դաս տան, կամ ասեն այլ երկրներին, թե ինչ է նշանակում խոսքի ազատությունը:

Հարց. Պարոն Նալբանդյան, վերջին օրերին շրջանառվում է տեղեկություն, որ առաջիկայում Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի միջնորդությամբ Սարգսյան-Ալիեւ հանդիպում է նախաձեռնվելու: Որքանո՞վ է այս միջնորդական ձևաչափը ընկալելի հայկական կողմի համար:

Է. Նալբանդյան: Ինչ վերաբերվում է Միացյալ Նահանգներին, որպես Մինսկի խմբի եռանախագահող երկիր, ապա Միացյալ Նահանգները կարևոր կառուցողական միջնորդական ջանքեր են գործադրում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Իսկ իբրև թե առկա կամ հնարավոր թուրքական միջնորդության վերաբերյալ, ես կարող եմ միայն ասել, որ դա անհեթեթություն է:

Հարց. Քննարկվե՞լ է արդյոք հնարավորություն միջազգային ատյաններում Կիպրոսի հետ միասնաբար հանդես գալու եւ ո՞ր հարցերի շուրջ:

Է. Նալբանդյան: Միջազգային ատյաններում մենք շատ լավ համագործակցում ենք և, բնականաբար, այս հանդիպման առիթն օգտագործեցինք, որպեսզի եւս մեկ անգամ վերահաստատենք, որ երկու երկրների կողմից այդ համագործակցությունը ավելի սերտորեն է իրականացվելու ապագայում թե ՄԱԿ-ի, թե ԵԱՀԿ-ի, թե Եվրախորհրդի, թե այլ միջազգային ատյանների շրջանակներում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ