04 Հունվարի, Saturday, 2025
KFC

ԱԺ-ն արդեն շտաբ է ձեւավորել. Գալուստ Սահակյանը` ձեռնպահ /վիդեո/

“Սա հենց էնպես, ոտքի վրա հնարավոր չէ անել: Ճիշտ էր ակնարկը, որ ոչ թե շտաբ եք ստեղծում, այլ ժամանակավոր կառավարություն”,-այսօր Քաղաքագետների միությունում կազմակերպված քննարկման ժամանակ ներկայացնելով ՀՀԿ դիրքորոշումը, ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ առաջարկվում  է ընտրությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով մեկ միասնական շտաբ ստեղծել: “Ֆիքսված չի, շտաբը իրավունքների մասին խոսում է, պարտականությունների մասին չի խոսում”,-նշեց Գալուստ Սահակյանն ու նկատեց, թե, ինչ շտաբ էլ ձեւակերպվի, ընտրությունների արդյունքների հետ կապված դժգոհությունները ներկայացվելու են իշխանություններին:

“Սրանից տասը օր առաջ ԱԺ-ն նմանատիպ մի հռչակագիր հրապարակեց , որ ստեղծվում է մի կառույց, որին կարող են մասնակցել ոչ միայն քաղաքական ուժերը, այլեւ հասարակական կազմակերպությունները”,-նշեց Գալուստ Սահակյանը եւ հավելեց, որ իր կարծիքով ԱԺ աշխատանքային հնարավորութունները ավելի բարձր են:

“Սա պիտի ձեւավորվի ԱԺ-ում եւ կարող են մասնակցել բոլոր քաղաքական ուժերը,-ասաց Գալուստ Սահակյանը, հավելելով- ”Դեռ շտաբը չստեղծված, փաստաթուղթ պետք է ստորագրվի: Քաղաքական ուժերից մեկը խոսք ասեց մյուսի նկատմամբ, չգիտեմ վատացած է, թե վախեցած: Մենք հավաքվել ենք այստեղ գաղափարի շուրջ` լավ ընտրություններ անցկացնելու նպատակով”:

Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ նման փաստաթղթերը պիտի քննարկվեն քաղաքական կոալիցիայի կողմից: “Այսպես թե այնպես, եթե մեղավորներ եք ման գալիս,  քաղաքական կոալիցիոն կառավարութունն է լինելու: Այդ է պատճառը, որ ես ձեռնպահ կմնամ դիրքորոշում արտահայտել”:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ