26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի ակնկալիքը ՌԴ նորընտիր նախագահ Պուտինից. Կոմերսանտ

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ վարած բանակցությունից հետո Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է ունեցել ‘Կոմերսանտին”:

– Սերգեյ Լավրովի հետ Դուք քննարկել ենք նաեւ Լեռնային Ղարաբաղին առնչվող իրավիճակը: Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը քիչ ջանք չի գործադրել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման համար: Նրա նախաձեռնությամբ տեղի է ունեցել 10 եռակողմ հանդիպում: Այնուհանդերձ, էական առաջընթացի հասնել չի հաջողվել: Ինչո՞ւ:

– Դա պայմանավորված է նրանով, թե ով ինչ արդյունք էր սպասում բանակցային գործընթացից: Նման կոնֆլիկտներն արագ չեն լուծվում: Նախ եւ առաջ անհրաժեշտ էր ձեւակերպել բանակցային գործընթացի պլատֆորմը: Եվ այս իմաստով կա լուրջ առաջընթաց: Այդպիսի (եռակողմ) ձեւաչափով հանդիպումները շատ օգտակար էին: Թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ թե՛ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ իրականացվող ձեւաչափերով ի հայտ եկավ հիմնախնդրի ավելի խոր ըմբռնում:

– Այդ իմաստով ի՞նչ եք ակնկալում Վլադիմիր Պուտինից:

– Կարծում եմ, որ 1994 թվականից, երբ ստորագրվեց կրակի դադարեցման համաձայնագիրը, սկիզբ առած երկխոսությունը պետք է շարունակվի: Համոզված եմ, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը նոր թափ կհաղորդի բանակցային գործընթացին, որի համար բավական լուրջ հիմք է ստեղծվել:

–  Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Իրանում ծավալվող սցենարը, եթե այնտեղ ուժ գործադրվի:

– Չեմ կարծում, թե Իրանի իրադարձություններն անմիջական ազդեցություն կունենան Լեռնային Ղարաբաղի վրա: Ավելի շուտ դրանք կազդեն Հայաստանի տնտեսական եւ սոցիալական իրավիճակի վրա: Իրանը մեր երկու հարեւաններից մեկն է, որի հետ ունենք քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերություններ: Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ոչ մի հարաբերություն չունենք, մնում են Իրանը եւ Վրաստանը: Բնականաբար, Իրանում տեղի ունեցող իրադարձությունները շոշափում են նաեւ մեր շահերը:
Իրանի հանդեպ կիրառվող միջազգային արգելքները խոչընդոտում են այդ երկրի եւ Հայաստանի տնտեսական կապերը: Այդ լուրջ խոչընդոտներն, իհարկե, մեր շահերից չեն բխում: Դրանք սահմանափակում են մեր տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները, մեծացնում Հայաստանի աշխարհաքաղաքական ռիսկը, վնասում ներդրումային գրավչությունը:

– Իսկ դուք պատրաստվո՞ւմ եք, որպեսզի կարողանաք ապրել արտաքին աշխարհից կտրված, եթե Իրանը, ռմբահարման դեպքում, փակի իր սահմանը:

– Մենք հստակ ազգային դոկտրին ունենք, որը հրապարակային փաստաթուղթ է, եւ որտեղ մենք նկարագրում ենք բոլոր հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները: Ազգային անվտանգության տեասակետից մենք պետք է պատրաստ լինենք տարբեր սցենարների:

– Այսինքն, նման հնարավորությունը նույնպես քննարկվում է:

– Բոլոր ռիսկային սցենարները հաշվի են առնվում:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ