23 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Փաշինյանի նամակին օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում պատասխան կտրվի. ԱԺ փոխնախագահ

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին ՀԱԿ անդամ, “Հայկական ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ուղարկած նամակը կուսումնասիրվի:  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ին փոխանցեց, որ քիչ առաջ ստացվել է ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը դիմումը` ուղղված ԱԺ նախագահին: Շարմազանովն ասաց, թե համապատասխան վարչություններին հանձնարարվել է ուսումնասիրել նամակը: Նիկոլ Փաշինյանին, Շարմազանովի խոսքով, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում գրավոր պատասխան կտրվի: […]

Խոտն այրելու փոխարեն ինքն իրեն է այրել

Մարտի 24-ին, ժամը 17.30-ին, Հանրապետական այրվածքների կենտրոնից  ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից ծանր այրվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 68-ամյա մի տղամարդ, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Պարզվել է, որ նա այրվածքներն ստացել է հողամասում խոտ այրելու ընթացքում հագուստն անզգուշորեն այրվելու հետեւանքով: Կատարվում է քննություն: […]

Մահ ‘Պոլիտեխնիկում”

Այսօր` մարտի 26-ին, ‘’1-03’’ շտապօգնության թիվ 134 ենթակայանի բուժբրիգադը Ոստիկանության կենտրոնականի բաժին հայտնել է, որ ‘’Պոլիտեխնիկ’’ համալսարանի 2-րդ մասնաշնքում մահացած տղամարդ կա: ‘’Պոլիտեխնիկ’’ համալսարան է մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ, հրավիրվել է նաև դատական բժիշկը: Ինչպես հաղորդում է news.armeniatv.com-ը, հղում անելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին, դատական բժշկի նախնական […]

Գողացել է մուտքի դուռը

Շվեդական ոստիկանությունը ձերբակալել է մի մարդու, ով մեղադրվում է դուռ գողանալու մեջ: Առանց դռան մնացած բնակիչը գողին նկատել է ճանապարհին: Նա մեքենայով տուն վերադառնալու ճանապարհին է եղել, երբ տեսել է, որ հակառակ ուղղությամբ ընթանում է մի մեքենա, որի տանիքին դուռ է կապված: Տղամարդը հասկացել է, որ դա իր տան դուռն է: Տուն հասնելով` շվեդը հայտնաբերել […]

Ոստիկանները ձերբակալել են “շիկահերների բանդային”

Բրազիլացի ոստիկանները ձերբակալել են մի կնոջ եւ 2 տղամարդու, որոնք մեղադրվում են տեղի մամուլում “Շիկահերների ավազակախումբ” անունը ստացած հանցավոր խմբի կազմակերպման մեջ: Հետաքննության տվյալներով` ձերբակալված տղամարդկանցից մեկը համակարգել է հանցավոր խմբի գործունեությունը, որի մեջ են մտնում մի քանի շիկահեր կանայք: Կիրթ եւ մի քանի լեզվի տիրապետող այս կանայք հեշտությամբ ծանոթացել են Ռիո դե Ժանեյրոյի եւ […]

ՕԵԿ նորանշանակ խոսնակը` կուսակցի քաղաքացիության ու իր մասին

Henaran.am –ի խնդրանքով ՕԵԿ նորանշանակ մամլո խոսնակ Հարություն Ամիրյանը մեկնաբանել է մամուլում հրապարակված այն տեղեկությունը , թե ՕԵԿ համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականում գտնվող Նելսոն Զուլոյանը Ֆրանսիայի քաղաքացի է: “Այդ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Նելսոն Զուլոյանը ՀՀ քաղաքացի է, նա եղել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի եւ հրաժարվել է քաղաքացիությունից: Մի քիչ զարմանալի երեւույթ է, դրա համար է […]

Ջհանգիրյանը “սադրիչ” համարեց Henaran.am-ի հարցը

‘’Ես շտաբի պետ չեմ, ՀԱԿ նախընտրական շտաբի պետը Լեւոն Զուրաբյանն է , եթե խնդիրներ կան` իրեն զանգահարեք’’,- այդ մասին այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախկին զինվորական դատախազ, ՀԱԿ իրավական հանձնաժողովի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը` պատասխանելով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե  ՀԱԿ շտապի պետի պարտականություններն, ըստ հավանականության, դրվելու է Գագիկ Ջհանգիրյանի վրա: Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանը Հայաստանի նախկին […]

‘Շտապօգնության’ մեքենան վրաերթի է ենթարկել 32-ամյա կնոջը

Մարտի 24-ին, ժամը 11.45-ին, ‘շտապօգնությանը’ պատկանող ‘Ֆորդ’  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 32-ամյա մի կնոջ եւ տեղափոխել նրան հիվանդանոց: Կատարվում է քննություն: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ Ոստիկանության  լրատվական ծառայությունից    

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Մեդվեդեւին, Օբամային եւ Սարկոզիին

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդաժողովի որոշմամբ սկիզբ դրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Մինսկի գործընթացի 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին: Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ […]

ՀԱԿ-ին կարգախոս պետք չէ՞

“Մենք որեւէ խնդիր չունենք ուշացնելու եւ տեսականորեն կարող ենք անգամ կարող չունենալ էլ: Իսկ ֆորմալ առումով գրանցվա՞ծ են բոլոր կուսակցութունները: Քարոզարշավը սկսում է ապրիլի ութից եւ դու քո կարգախոսները օգտագործելու ես հենց այդ ժամանակ”,-այսօր Henaran.am -ին  ասել է ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` անդրադառնալով ՀԱԿ-ի կարգախոսին: Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված