28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանը կզարգացնի կայուն էներգետիկայի ճյուղը

ՄԱԿ զարգացման ծրագրի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանի խոսքով, կայուն էներգետիկան կայուն զարգացման անկյունաքարերից է եւ պատահական չէ, որ 2012թ-ը ՄԱԿ-ը հայտարարել է կայուն էներգիայի տարի:

Նրա խոսքով, Հայաստանն ունի բավականին ներուժ` զարգացնելու վերականգնվող էներգետիկայի ճյուղը` որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր: Մասնավորապես կառուցվում են ՀԷԿ-եր:

“Հայաստանում այսօր գործում է քամու 3.2 մգվտ հզորությամբ մեկ հիդրոէլեկտրակայան, սակայն մեկ այլ նախագծի համաձայն` նախատեսվում է կառուցել ավելի հզոր` 20 մգվտ հզորությամբ քամու հիդրոէլեկտրակայան: Ներդրողներ կան”,-“Հենարան” մամուլի ակումբում ասել է նա: Դեռեւս արեւային էներգիան Հայաստանում չի կիրառվում, քանի որ թանկ հաճույք է: “Այսինքն ստացված էներգիան պիտի վաճառվի բարձր  սակագնով, ինչը ձեռնտու չէ, եթե գրանտային ծրագրեր լինեն, գուցե նախագծերը կյանքի կոչվեն”,-ասաց տիկին Հարությունյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ