Նախկին ոստիկանապետը չի դիմանալու. Ազգ
Մամուլում շոշափվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անունը, իբր թե նա ինչ-որ չափով կապ ունի ոստիկանության ներքին զորքերի պահեստից հափշտակված զենքի, ռազմամթերքի հետ: “Ազգը”-ի հետ հեռախոսազրույց ունեցավ Ալիկ Սարգսյանը զայրացած էր:
“Ես պարզապես զայրացած եմ, որ նման անհիմն լուրեր են տարածում իմ անձի հետ կապված: Մեկը հարցնող լինի, այդ մամուլի ղեկավարին կամ լրագրողին, դուք բախտ բացո՞ղ եք, թե՞ շանտաժիստ: Չկա նման բան, լրիվ անհեթեթ խոսակցություն է: Ես ընդհանրապես ինֆորմացիա չունեմ այդ մասին եւ կտրականապես հերքում եմ իմ անձի շուրջը պտտվող լուրերը”,-ասել է Ալիկ Սարգսյանը:
Նա թերթի թղթակցի հետ զրույցում ասել է անեւ, որ դրանք եթե շարունակվեն, ապա կդիմի համապատասխան մարմիններին` կեղծ լուրեր տարածողներին կարգի հրավիրելու համար: