24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արագաչափերը խաբու՞մ են. Հայացք

Ըստ “Հայացք”-ի, վերջին օրերին բազմաթիվ վարորդների տարակուսանքի նոր առիթ է ընձեռվել: Նրանք ստացել են, այսպես ասենք, “տուգանային” նամակներ իրենց կողմից այս կամ այն վայրում ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու մասին:

Տեսանկարահանող եւ արագաչափ սարքերի միջոցով գրանցված խախտումների համար վարորդները պետք է վճարեն այս կամ այն չափի գումար:
Նորությունը, սակայն, սա չէ, այլ այն, որ շատ վարորդներ նկատել են՝ իրենց ստացած կտրոնների վրա սխալ է նշված այն ժամը, երբ իրենք խախտում են կատարել:
Թերթին դիմած վարորդներից մեկը չհերքեց, որ ինքն, իրոք, մարտի 26-ին ճանապարհային խախտում է կատարել:
“Ալեք Մանուկյան-Սայաթ-Նովա հատվածում մեքենաները շատ խիտ էին կանգնած, խցանում էր, այդ պատճառով էլ մեքենաս իրոք հայտնվել էր հոծ գծի վրա: Սակայն այդ խախտումը եղել է ժամը 15-ի սահմաններում, դրանից հետո ես պարզապես Երեւանում չեմ եղել: Օդանավակայան եմ շտապել”,- պատմեց վարորդը: Այնինչ նրան հասած կտրոնի վրա իր կատարած խախտման ժամը նշված է 16:15 րոպե:
“Տեխնիկական այս խնդիրը ոչինչ, միայն թե հետո տուգանքները տեխնիկապես չավելանան”- կատակեց թերթին դիմած վարորդը:
“Իսկ գուցե հիմա տեսախցիկների վրա՞ էլ տեսախցիկային հսկողություն դրվի…
Մեր կարծիքով` այս խառնաշփոթն ստեղծվել է ժամացույցները 1 ժամ առաջ կամ հետ չտալուց: Իսկ խցիկները ավտոմատ փոխել են ժամը”,-գրում է “Հայացք”-ը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ