07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Եվրոպան “սառցե կայսրության” է վերածվել /վիդեո/

Եվրոպայում օր օրի աճում է սառնամանիքից մահացածների թիվը: “РИА Новости’-ն տեղեկացնում է, որ զոհերի թիվը հասել է 163-ի: Վերջին մի քանի օրվա ընթացքում Լեհաստանում մահացել է 29 մարդ, Ուկրաինայում` 63, Ռումինիայում` 22, Բուլղարիայում նման սառնամանիք չէր եղել գրեթե 100 տարի, այստեղ մահացել է 10 մարդ: Եւս 10 մարդ` միայն Ռիգայում, ամբողջ Լատվիայի տվյալները դեռեւս հայտնի […]

ԱՄՆ-ը հերթական անգամ փորձում է “փրկել” աշխարհը

Վաշինգտոնը եւ Թել-Ավիվը մեծացնում են հոգեբանական ճնշումը Իրանի վրա: Հրապարակախոս Դեյվիդ Իգնացիուսը` “Washington Post”-ի իր հոդվածում  նշում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան կարծում է, որ Իսրայելի գրոհը Իրանի վրա  հնարավոր է իրագործվի մի քանի ամսից` ապրիլին, մայիսին կամ հունիսին, որպեսզի թույլ չտան իսլամական հանրապետությանը իր միջուկային ծրագիրը հասցնել այն փուլին, երբ հարձակումն արդեն […]

Էլի փակ են ու դժվարանցանելի

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարություն կայք-էջը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ի ժամը 08.00-ի դրությամբ ձնաբքի եւ մերկասառույցի հետեւանքով փակ են Արարատի մարզի Լուսաշող-Լանջառ, Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա, Ախպրաձոր, Շատվան, Շատջրեք եւ Սոթք գյուղերի, Շիրակի մարզի Ամասիա–Ցողամարգ, Ամասիա–Գյումրի ավտոճանապարհները եւ Սելիմի լեռնանցքը` երկու կողմից: Դժվարանցանելի են` Արագածոտնի մարզի Դերեկ, Վարդենուտ, Արայի գյուղերի, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի, Շիրակի […]

Նախագահի վերահսկողության ծառայության պետը հիվանդ է. Հայկական ժամանակ

Նախօրեին տարածված լուրերը, թե  Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանն ազատվել է աշխատանքից չեն համապատասխանում իրականությանը: Վերահսկողական ծառայությունից, “Հայկական ժամանակ” օրաթերթի թղթակցին ասել են, որ դա “փոքր մարդկանց երազանքն ու ցանկությունն է ընդամենը կամ էլ հիվանդագին երեւակայության արդյունքը”: Հարցին, թե ովքեր են այդ մարդիկ` չպատասխանեցին: Պարզապես տեղեկացրին, որ Հովսեփյանն արձակուրդում է, սրտի խնդիր ունի […]

Գինովցած Ծաղիկ Ռուբոյի դեմ ոչ մեկը թող չհելնի. Իրավունք

“Իրավունք”-ի տեղեկություններով, ԲՀԿ-ական Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբոյի) շրջապատն էլ “պլան”  է գծում, թե ինչպես է ԲՀԿ-ական Ռուբեն Գեւորգյանը պայքարի մեջ մտնելու ՀՀԿ-ական Արթուր Գեւորգյանի հետ, որը Դավիթաշեն համայնքի ղեկավարն է: Նույն լուրերի համաձայն, ասում են, որ երեկ երեկոյան որոշ ԲՀԿ-ականների մոտ տրամադրության փոփոխություն է նկատվել այն բանից հետո, երբ Ռ. Գեւորգյանը իր կուսակից ընկերներից մի […]

Կրակի ճարակ է դարձել է “Շիրակ”-ի կառավարչի գույքը

 Ըստ արտակարգ իրավիճակների կայք-էջի, փետրվարի 2-ին, ժամը 23.46-ին ահազանգ է ստացվել, որ Երեվանի Մ. Խորենացի փողոցի թիվ 13ա հասցեում գտնվող “Շիրակ” հյուրանոցի 3-րդ հարկում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով, փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը եվ մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.52֊ին, […]

“Ժառանգությունը” ո՞ւմ հետ կլինի. Առավոտ

Անդրադառնալով նախընտրական շրջանում հնարավոր ալյանսների ձեւավորմանը, “Առավոտը” գրում է, որ խոսվում է “Ազատ դեմոկրատների” եւ “Ժառանգության”, ՀՅԴ-ի եւ “Ժառանգության” հնարավոր դաշինքների մասին: Թերթի հետ զրույցում  “Ազատ դեմոկրատների” վարչության անդամ Գառնիկ Գեւորգյանն ասել է, որ դրա մասին վաղ է խոսելը: “ Ընդդիմադիր բոլոր ուժերը, այդ թվում` “Ազատ դեմոկրատները” բազմիցս հայտարարել են, որ բոլոր այդ հարցերի շուրջ […]

Գալուստ Գրիգորիչը` ՀԱԿ-ին. Երկիր

“Երկիր” օրաթերթի թղթակիցը ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանից փորձել է ճշտել, թե ինչ ակնկալիքներ ունի փետրվարի 12-ին կայանալիք` Հրազդանի քաղաքապետի ընտրություններից: Գ. Սահակյանը վստահեցրել է, որ կհաղթի ՀՀԿ-ական գործող քաղաքապետը: Դիտարկմանը, թե կեղծիքները նվազագույնի հասցնելու համար ընտրատեղամասերում վստահված անձինք են լինելու, ՀԱԿ-ի կարկառուն դեմքերը, Սահակյանը խորհուրդ  տվեց նեղություն չքաշել: “Խորհուրդ եմ տալիս նեղություն չքաշել, […]

Հայաստանի նախագահը ցավակցել է Եգիպտոսի ժողովրդին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության զինված ուժերի բարձրագույն խորհրդի նախագահ մարշալ Հուսեյն Տանտավիին` Պորտ Սաիդ քաղաքի ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ,  որին զոհ են գնացել Եգիպտոսի տասնյակ անմեղ քաղաքացիներ: Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնել մարշալ Հուսեյն Տանտավիին եւ Եգիպտոսի ժողովրդին,  տոկունություն մաղթել զոհվածների հարազատներին:

Ռոման Բերեզովսկին վերադարձել է “Դինամո”

“Դինամո” մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ակումբի հետ պայմանագիր է կնքել: Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2013 թվականի հունիսի 30-ը: “Այն 6 տարիներին, որ ես բացակայել եմ “Դինամոյից”, ակումբը ոչ թե մեկ, այլ շատ քայլեր է առաջ կատարել: Դա վերաբերում է ենթակառուցվածքներին եւ “Դինամոյի” հետ կապված ամեն ինչին: Երջանիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի