12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը` ԱԺ նախագա՞հ

“Ժառանգություն’ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Henaran.am-ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին`  ինչպես է վերաբերվում  որոշ փորձագետների այն կանխատեսումներին, թե ԵԺԿ կազմում գտնվող ուժերը` ՀՀԿ, ՕԵԿ եւ ‘Ժառանգություն’ ,  ապագա  խորհրդարանում կձեւավորեն կոալիցիա, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը կդառնա ԱԺ նախագահ, պատասխանեց.

‘Առաջին անգամն եմ լսում դրա մասին : Ես ուրախ կլինեմ, որ մենք ունենանք իշխանափոխություն` ազատ ընտրությունների միջոցով, եւ  եթե մենք մեծամասնություն կազմենք խորհրդարանում, ապա կհամագործակցենք փոքրմասնություն կազմած քաղաքական ուժերի հետ` լինի դա ԵԺԿ-ի, թե այլ ընտանիքի անդամ’:

Այն հարցին` ուրախ կլինի արդյոք ‘Ժառանգության’ առաջնորդը ղեկավարել Ազգային Ժողովը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց.’Կարծում եմ, որ ինձանից շատ ավելի  լավ թեկնածուներ կլինեն ԱԺ նախագահի պաշտոնի համար’:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ