15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արդյո՞ք հանդիպում են ներկա եւ նախկին նախագահները. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների համաձայն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պարբերաբար հանդիպում են միմյանց: Ըստ թեթրի նրանք հատկապես վերջին շրջանւմ հիմնականում հանդիպում են Ծաղկաձորում, որտեղ Սարգսյանը հանգստյան օրերին բուրան է քշում, իսկ Քոչարյանը` դահուկ`բարդ ոլորապտույտներում: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել անցած կիրակի: Այլ մանրամասներ, թերթին չհաջողվեց ճշտել: Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չէր պատասխանում հեռախոսազանգերին, իսկ […]

“Դաբրո” չունեցողները մնացին խորհրդարանում. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանությունը” նկատում է,  որ երեկ մինչեւ օրվա վերջ ԱԺ-ում էին մնացել երկու պատգամավոր` Խաչիկ Պետրոսյանը (Կառլոս Պետրոսյանի եղբոր որդին) եւ Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադը): Նրանք մինչեւ վերջ հետեւեցին ԱԺ նիստերին, իհարկե` ոչ դահլիճից, ապա երկար զրույցի բռնվեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ: ԱԺ-ում շրջանառվող խոսակցությունների համաձայն` այս երկու մանդատավորները ԱԺ 5-րդ գումարման […]

Պերճ Պռոշյանի թանգարանում սպասում են. Ազգ

Պերճ Պռոշյանի տուն-թանգարանն, ըստ “Ազգ” օրաթերթի մի քանի տարի է ինչ  սպասում է 2013-ի բյուջետային ծրագրին: Բանն այն է, որ 2008-ին ավարտվել է շինության ամբողջական վերանորոգման համար հատկացված գումարը: “Թանգարանի մի շարք հատվածներ վերափոխման կարիք ունեն: Բացի այդ` անբարեկարգ վիճակում են կառույցին հարակից տարածքը, մառանը ու թոնրատունը”»,- թերթին ասել է թանգարանի վարիչ Մարինե Թումանյանը: Այս […]

“168 ժամ” թերթի համակարգիչները այրվել են. Ժամանակ

Ըստ “Ժամանակ” օրաթերթի, “168 Ժամ”-ը այսօր լույս չի տեսել: Ինչպես թերթին ետղեկացրին խմբագրությունից, երեկ ուշ երեկոյան հոսանքի բարձր լարման պատճառով այրվել են խմբագրության մի քանի համակարգիչներ եւ խամբագրության ողջ տարածքը հոսանքազրկվել է: Հենց տեխնիկական այս խնդիրների պատճառով “168 ժամ”-ը չի տպագրվել:

Սեռական բռնության ենթարկված հարթաշենցի աղջիկը դպրոց չի գնում

Սյունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նաիրա Ավանեսյանը չորեքշաբթի Հարթաշենում հանդիպել է սեռական բռնության ենթարկված 14-ամյա աղջնակի հետ: Հիշեցնենք, որ  Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանը մեղադրվում է աղջնակի հետ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ: Սակայն Henaran.am-ի հետ զրույցում նա հերքել է այդ ամենը: Արդեն 8-րդ օրն է, ինչ երեխան դպրոց չի գնում: Ըստ Նաիրա Ավանեսյանի, այդ […]

Ոստիկանությունը ձերբակալել է 25 հակերների, որոնք սպառնում են կիբերհարձակումներ գործել կառավարական կայքերի վրա

Արգենտինայի,Կոլումբիայի, Չիլիի եւ Իսպանիայի ոստիկանները ձերբակալել են հակերական “Anonymous” խմբավորման 25 ակտիվիստների: Ձերբակալվածները 17-40 տարեկան են, ում մոտ հայտնաբերվել են ավելի քան 250 ցանցային եւ հեռախոսային սարքավորումներ: Իսպանիայի ոստիկանության տվյալներով հակերներից 2-ը գրավի դիմաց  ազատ են արձակվել, որոնցից մեկը հանդիսանում է Իսպանիայում եւ Լատինական Ամերիկայում ցանցային հարձակումների կազմակերպիչը: Միայն 2011-ի ընթացքում “Anonymous”–ի անդամները ջարդել են […]

Ծննդաբերության ժամանակ 25-ամյա կնոջ մահն անհասկանալի է

“Աբովյանի ծննդատուն” ՓԲԸ-ի տնօրեն Լարիսա Մադոյանը Henaran.am-ի հետ զրույցում հեքրեց այն տեղեկությունները, որ փետրվարի 25-ին ծննդաբերության ժամանակ մահացած 25-ամյա Ֆլորա Աբգարյանի հարազատները ծեծել են ծննդատան փոխտնօրենին: “Նման բան չի եղել, նրանք քաղաքկիրթ մարդիկ են եւ ինչքան էլ վիշտը ծանր է` ըմբռնումով են մոտեցել”,-ասաց տիկին Մադոյանը: Նրա խոսքով, իրենց համար անհասկանալի էր հղիի մահը: Ֆլորան պիտի […]

Սեքսը կանանց փրկում է ցելյուլիտից

Օրգազմ ապրելու պահին կանացի օրգանիզմը արտադրում է զգալի քանակությամբ հորմոններ, որոնք կանխում են ներմաշկային ճարպոտ շերտում անհաջող փոփոխությունների առաջացումը: Դա նշանակում է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, որոնք պարբերաբար զբաղվում են սեքսով, պարզապես չի սպառնում ցելյուլիտը: Գերմանացի բժիշկների հետազոտությունները պարզել են, որ որակյալ սեքսը դրական է ազդում կանանց օրգանիզմում էստրոգենի, էնդորֆինի եւ սերոտոնինի հորմոնների առաջացմանը: Պարբերական […]

Միտինգին ընդառաջ` բնությունն է փակում ճանապարհը

Այսօր առավոտյան դժվարանցանելի  էր Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղից մինչեւ Ապարան ընկած ճանապարհատավածը: Քամի էր ու ցածր տեսանելիություն, ինչի պատճառով մեքենաները կես ճանապարհից հետ էին դառնում, եթե իհարկե կարողանում էին: Նկատենք , որ ճանապարհային ոստիկանության ոչ մի մեքենա այդ հատվածում չկար: “Վաղը սաղ ճանապարհը լիքը միլիցիա ա լինելու: Միտինգ ա, չէ, գալու են լցվեն, ու չթողնեն […]

Վարչապետը Հրայր Թովմասյանից չի հավատում

“Ես չեմ հավատում”,-այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ-ում ավանդական ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի պահվածքը, որը, ըստ մամուլի հրապարակման, Ֆեյսբուք սոցիալական ցանցում փորձել է “աղջիկ կպցնել”: Հիշեցնենք, որ այս մասին գրել էր այսօրվա մամուլը` ներկայացնելով Ֆեյսբուքի օգտատերերից մեկի գրառումը, թե իբր Հրայր Թովմասյանն իրեն անընդհատ նամակներ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի