04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Միլանի նահանգապետին

Ապրիլի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միլանի նահանգապետ Գվիդո Պոդեստային, ով Երևանում է գտնվում “Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք” միջոցառումների շրջանակներում:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-իտալական բարեկամական առնչությունները դարերի պատմություն ունեն եւ լավ հիմք են ապահովում արդյունավետ եւ բազմաոլորտ համագործակցություն ծավալելու համար: Դրա լավագույն վկայությունն են անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ Նախագահի այցը Իտալիա եւ այցելության ընթացքում բարձր ձեռք բերված պայմանավորվածություները:

“Հայաստանը շահագրգռված է Իտալիայի հետ բազմաբնույթ կապերի ընդլայնմամբ եւ խորացմամբ, մեր երկու երկրների միջեւ հաստատվել է ակտիվ քաղաքական երկխոսություն, զարգանում են միջխորհրդարանական կապերը, համագործակցությունը առեւտրատնտեսական, կրթա-մշակութային եւ այլ ոլորտներում: Այդ շարքում իր կարեւոր տեղն ունի ապակենտրոնացված համագործակցությունը, գոհունակությամբ կարող ենք նշել, որ Հայաստանի եւ Իտալիայի քաղաքների ու շրջանների միջեւ հաստատվել են բարեկամական կապեր, իրականացվում են փոխայցելություններ, կենսագործվում են համատեղ ծրագրեր, ինչն ավելի է ակտիվացել հատկապես վերջին տարիներին”,- ընդգծեց Նալբանդյանը:

Զրուցակիցները անդրադարձան Իտալիայի Միլան նահանգի եւ Հայաստանի Կոտայքի մարզի միջեւ համագործակցությանը եւ դրա ընդլայնման հնարավորություններին:

Կողմերը քննարկեցին տնտեսական փոխգործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը` ընդգծելով Միլան նահանգի տնտեսական ներուժը: Երկուստեք հատուկ նշեց հայ համայնքի դրական ներդրումը նահանգի հայ-իտալական հարաբերություններում:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ