Մոսկվայում Հայաստանի քաղաքացիներ են ձերբակալվել
Մի քանի տասնյակ մարդ է ներխուժել Մերձմոսկովյան շրջանում գտնվող Մոսկովյան կոչվող քաղաքի ոստիկանական բաժանմունք, ուր դրանից մի քանի ժամ առաջ խուլագանության համար ձերբակալված Հայաստանի քաղաքացիներ էին տարել: Ըստ որոշ տեղեկությունների` կոնֆլիկտի պատճառ է դարձել միջադեպից մի քանի օր առաջ սրճարաններից մեկում ոստիկանների հրահրած վեճը, հաղորդում է “Московский комсомолец”-ը:
Ապրիլի 21-ին “Դարյա” կոչվող սրճարանում հանգստանալիս են եղել քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Նրանց եւ սրճարանի աշխատակիցների միջեւ վեճ է ծագել, որի արդյունքում հղի կին է տուժել:
Հաջորդ օրը սրճարանի վրա հարձակվել են քաղաքացիական հագուստով մի քանի մարդ, ջարդել են ցուցափեղկերը: “Դարյայի” սեփականատերերը որոշել են վրեժխնդիր լինել չարագործներից: Սրճարանի մոտ հավաքվել է մոտ տասնյակ մարդ` փայտերով, սակայն նրանք չեն հասցրել որեւէ բան ձեռնարկել:
Ոստիկանները ձերբակալել են Կուրսկի մարզում գրանցված Հայաստանի 3 քաղաքացիների: Սակայն անկարգություններն այդքանով չվերջացան: Գիշերվա ժամը 2-ին ձերբակալվածների հարազատները եւ ընկերները` մոտ 50 մարդ` պահանջելով ազատ արձակել նրանց: Ոստիկանների հորդորներից հետո նրանք լքել են տարածքը: