24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Օսկանյանը նախագահի թեկնածու. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի,   ավելի ու ավելի որոշակի են դառնում խոսակցություններն այն մասին, որ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունում երկու թեւ է ձեւավորվել: Մեկը՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ, անկոնֆլիկտ մարտավարության կողմնակից է եւ պատրաստ է ընդունել Հանրապետականի թելադրած խաղի կանոնները, մյուսը, որ ավելի արմատական է եւ ուղղորդվում է Ռոբերտ Քոչարյանի կողմից, առճակատման կողմնակից է: Երկրորդ թեւի ներկայացուցիչը Վարդան Օսկանյանն է, որին ոմանք ուզում են ընտրություններից հետո նստեցնել կուսակցության ղեկավարի աթոռին:

Գլխավոր փաստարկն այն է, որ նա քաղաքական ֆիգուր է, եւ նրա՝ ԲՀԿ նախագահ դառնալը բազմաթիվ հարցեր կլուծի, այդ թվում՝ կուսակցությունը դրսի ուժերի համար կդարձնի ընդունելի, եւ ԲՀԿ վարկանիշը կբարձրանա: Այս թեւը, որպես մաքսիմում ծրագիր, քննարկում է նաեւ նախագահական ընտրություններում Օսկանյանի թեկնածությունն առաջ քաշելու գաղափարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ