07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

“ՕԵԿ է, ինչ է, հիմա ինչ է ուզում”. Երկիր

Ըստ “Երկիր” օրաթեթրի, Հայաստանի 917 համայնքներից մշակույթի տներ կան ընդամենը 854-ում, որոնցից ընդամենը մոտ 450 է գործում, այն էլ մասամբ: “Փաստ է, որ գյուղական համայնքային մշակույթի տների դռները բացվում են նախընտրական քարոզարշավից քարոզարշավ, որտեղ քաղաքական կուսակցությունները իրենց հանդիպումներն են կազմակերպում”,-գրում է թերթն ու շարունակում, որ արդեն մի քանի անգամ “Օրինաց Երկիր” կուսակցությունն իր նախընտրական ծրագրերում […]

ՀՀԿ-ի մեծամասնական թեկնածուները հայտնի են. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակի” տեղեկություններով,  Հանրապետական կուսակցությունը վերջնական որոշում է կայացրել, որ թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Ավան համայնքը, մեծամասնական ընտրակարգով կրկին առաջադրելու է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թեկնածությունը: Թիվ 2 ընտրատարածքում (Նոր Նորք) ՀՀԿ թեկնածուն լինելու է Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ Սամվել Ֆսւրմանյանը, որն այժմ զբաղեցնում Է Հանրային հեոուստառադիոընկերության լրատվա-վերլուծական ծրագրերի ղեկավարի պաշտոնը: Թիվ 3 […]

Հեշտ աշխատանք չկա. Հրայր Զորյանը պատրաստվում է հաղթահարել

ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 2-ին կարգադրություն է ստորագրել Հրայր Զորյանին ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար նշանակելու մասին: “Արմենպրես” լրատվական գործակալության նախկին տնօրեն Հրայր Զորյանը փոխարինեց  օրերս աշխատանքից ազատված,  20 տարի ԱԺ-ում աշխատած Գոհար Պողոսյանին: Ի պաշտպանություն վերջինիս լրագրողները ստորագրահավաք կազմակերպեցին եւ ներկայացրին ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, […]

Կսատարեն կալանավորված լրագրողին. Ժամանակ

“Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն” կաջակցի լրագրող Հայկ Գեւորգյանին: Այս մասին “Ժամանակ”-ի հետ զրույցում ասել է կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` անդրադառնալով “Հայկական ժամանակ” օրաթերթի թողարկման պատասխանատու  Հայկ Գեւորգյանի կալանավորման դեպքին: Աշոտ Մելիքյանն ասաց, որ իրենց աջակցության հնարավոր ձեւերը կքննարկեն “Հայկական ժամանակի” խմբագրության հետ:

Հայաստանի զինդատախազի տեսողությանը վտանգ չի սպառնում. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ` ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը տեղափոխվել է Երեւանի “Նաիրի” բժշկական կենտրոն: Թերթի տեղեկություններով` երիտասարդ զինդատախազը կաթված է ստացել, եւ հնարավոր է` տեսողության հետ կապված խնդիրներ ունենա: Սակայն զինդատախազության մամլո խոսնակ Հարություն Մանուչարյանը միայն մասամբ է հաստատել “Ժողովուրդ”-ի տեղեկությունը: Նրա խոսքերով` վտանգն արդեն անցել է, եւ զինդատախազը շուտով հիվանդանոցից դուրս կգրվի. “Ճնշման տատանման […]

Աղի բլիթի օրը` նամակ Տարոն Մարգարյանին

Փետրվարի 4-ին նշվելու է Սուրբ Սարգիս զորավարի տոնը, որն Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգիս զորավարն իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով: Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են […]

ՀԱԿ-ը պատրաստվում է հանրահավաքի

Ըստ Հայ ազգային կոնգրեսի տարածած մամուլի հաղորդագրության, փետրվարի 3-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի տարածքային գրասենյակների ղեկավարների խորհրդակցություն, որը վարել է Կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են փետրվարի 17-ին նախատեսված հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաեւ մեծամասնական համակարգով թեկնածուների առաջադրման հարցերը:

Երկրապահ` ‘պոլիտիկա նի՞խտ’. ԵԿՄ-ն պատրաստվում է համագումարի

Այս օրերին Երկրապահ կամավորականների միությունում եռուզեռ է:  Երկրապահները նախապատրաստվում են փետրվարի 18-ին կայանալիք միության  9-րդ համագումարին: Henaran.am- ի տեղեկություններով` համագումարի մեկնարկին կցուցադրվի տեսանյութ-ֆիլմ, եւ հիմա ԵԿՄ վարչությունը լծված է մոնտաժման աշխատանքներին: Նույնիսկ քննարկումներին մասնակցում է Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ով ԵԿՄ վարչության անդամ է: ԵԿՄ համագումարի օրակարգում լսվելու է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հաշվետվությունը, […]

Մեղավոր է արդյո՞ք լրագրող Հայկ Գեւորգյանը/վիդեո/

  Այսօր  “Հայկական ժամանակ” օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանին  կալանավորելու կապակցությամբ հրավիրված ասուլիսին թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը խմբագրակազմի անունից պահանջեց  անհապաղ ազատ արձակել Հայկ Գեւորգյանին: Ն. Փաշինյանը մասնավորապես նշեց, որ “իրադարձությունների այսօրինակ ընթացքը հիմք է տալիս արձանագրելու, որ “Հայկական ժամանակ” օրաթերթի առանցքային ներկայացուցչի նկատմամբ ոստիկանության կողմից իրականացվում է պատվիրված հետապնդում` կապված նրա լրագրողական գործունեության հետ”: […]

Ի՞նչ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտի դաշտի ազդեցությամբ: Փետրվարի 4-ին եւ 5-ին ամբողջ հանրապետությունում կդիտվի առանց տեղումների եղանակ, տեղումները կպահպանվեն միայն Սյունիքում և Արցախում` տեղ-տեղ թույլ տեղումներ առավելապես երեկոյան ժամերին: Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերը կնվազի ևս 1-3 աստիճանով: Լեռներում եւ լեռնանցքներում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20մ/վրկ, հնարավոր է բուք, ավտոճանապարհներին ցածր տեսանելիություն: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի