Ծառուկյանը բարկացած հեռացել է` չվճարելով շտաբի ծախսերը
2 օր է, ինչ Սյունիքում ակտիվացել են ԲՀԿ-ականները: Նրանք կուսակցության առաջնորդին տեղը տեղին դիմավորելու նպատակով բոլոր քաղաքներում անթիվ-անհամար քարոզչական պաստառներ են փակցրել: Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ամեն ինչ անում է, որպեսզի ապրիլի 26-ին եւ 27-ին մարզում կայանալիք ԲՀԿ-ի հանրահավաքները սակավամարդ լինեն:
Ի դեպ, վերջերս Լոռու մարզում ԲՀԿ առաջնորդի հիասթափությունը ծանր է նստել կուսակցական տեղական շեֆակազմի վրա: Այն բանից հետո, երբ Ալավերդիում գրեթե դատարկ հրապարակում է անցել Ծառուկյանի հանդիպումը ընտրողների հետ, առաջնորդը բարկացած հեռացել է` անգամ չվճարելով շտաբների ընթացիկ ծախսերը: