15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ առաջնորդը անդրադարձավ Սեւանա լճի խնդիրներին

ՀՀԿ առաջնորդ  Սերժ Սարգսյանը  չորեքշաբթի նախընտրական քարոզչության շրջանակներում եղավ նաեւ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում: Նա նախ շնորհակալություն հայտնեց գավառցիներին ջերմ ընդունելության համար: Իր խոսքում Սերժ Սարգսյանը ասաց, որ խնդիրներ շատ կան, եւ ոչ մեկը չի կարող ասել, որ դրանք միանգամից կլուծվեն: Գավառցին պիտի հպարտ լինի, որ ունի Սեւանա լիճ: Այն գանձ է եւ հպարտություն, եւ նաեւ Հայաստանի հույսը:

Սերժ Սարգսյանի խոսքով` աշխարհի շատ փորձագետներ եկել են այն եզրահանգման, որ քաղցրահամ ջրերի պակաս կա եւ խմելու ջուրը խնդիր կարող է լինել: Սակայն այդ վտանգը մեզ չի սպառնում. “Աստված շռայլ է գտնվել մեր նկատմամբ: Իմաստուն չենք եղել եւ այդ պարգեւը չենք գնահատել: Սեւանը ոչ միայն փրկելու ենք, այլեւ  պաշարներն ենք օգտագործելու, բարձրացնելու ենք լճի մակարդակը, փոխելու ենք ջրի որակը”,-ասաց Սերժ Սարգսյանը:

Նա նշեց, որ կառուցվում են Գավառ-Մարտունի-Վարդենիս կոյուղու մաքրման կայանները, որն օգտակար կլինի եւ մարդկանց , եւ Սեւանա լճին: ՀՀԿ առաջնորդի խոսքով` մարդն ու բնությունն այստեղ ներդաշնակ են եւ Գեղամա ձորի երբեմնի գեղեցկությունը վերականգնվելու է: ՀՀԿ առաջնորդը նաեւ իր խոսքում նշեց, որ շատ մարդիկ կան, որ աշխատանք չունեն, շատ մարդիկ էլ կան, որ աշխատավարձն է ցածր: Որպես երկրի նախագահ ՀՀԿ առաջնորդը հավաստիացրեց, որ կգա ժամանակ , որ գործատուներն են խնդրելու: Իսկ  դրա համար պետք է հավատալ եւ երկրի վրայից կմաքրվի հնացած, իր դարն ապարած ամեն ինչ:

Ինչպես միշտ վերջում Սերժ Սարգսյանը խնդրեց քվեարկել հանրապետականի օգտին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ