18 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Գողացել են երկու պարկ ‘ոսկի՞’

Մարտի 14-ին, ժամը 03.40-ին,  ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները  Սոտքի ոսկու հանքի մի հանքախորշից, հանքանյութի գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել 18 եւ 20 տարեկան երկու երիտասարդի, որոնց մոտ հայտնաբերվել է 2 պարկ ոսկու հանքանյութ` 40 կգ ընդհանուր կշռով: Կատարվում է քննություն: Henaran.am-հաղորդում են Ոստիկանության լրատվական ծառայությունից  

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության հուշարձանին

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, սոցիալիստական կուսակցության ղեկավար Ֆրանսուա Օլանդը նախօրեին այցելել է Մարսել` իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Նա ծաղկեպսակ է դրել քաղաքի հայկական տաճարում, որտեղ գտնվում է հին ֆրանսիական հուշարձան` նվիրված Հայոց ցեղասպանությանը, տեղեկացնում է “Reuters”-ը: Իսկ մարտի 12-ին Օլանդը հանդիպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի պատվիրակության հետ: Նա եւս մեկ անգամ հաստատեց իր սկզբունքայնությունը […]

ԿԸՀ-ն փոփոխություններ մտցրեց ընտրական հանձնաժողովներում լրագրողների հավատագրման կարգում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում է որոշ ընտրատեղամասերի նախագահներ նշանակելու հարցը։ Քիչ ավելի ուշ հանձնաժողովը փոփոխություններ մտցրեց  ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգում:Հիշեցնենք, որ մի քանի լրագրողական ու հասարակական կազմակերպություններ հանդես էին եկել հավատարմագրման այդ կարգի հատկապես 9-րդ եւ 11-րդ հոդվածների դեմ։ Ինչպես իր զեկույցում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, զրույցներ կային, որ […]

Թեյի մեջ ներկանյութ կա. ստուգումների հերթը հասավ թեյի շուկա

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը  ոչ թե ստուգող եւ տուգանող մարմին է, այլ սննդամթերքի անվտանգությունն ապահովող եւ երաշխավորող մարմին: Դրանից ելնելով վերջին շրջանում նրանց գործունեությունն ուղղված է եղել փոփոխություններին համապատասխան օրենքում: Այս մասին այսօր լրագրողների հետ համդիպման ժամանակ ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը: Օրենքում կատարված փոփոխությամբ սահմանվել է երեք հստակ որոշում, ըստ որոնց՝ […]

Ճշմարիտյանը չի գնա խնդրի, բայց եթե առաջարկեն, կմտածի /վիդեո/

ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ցանկանում է ապագա խորհրդարանում աշխատել: Այսօր երկարատեւ ընդմիջումից հետո Կարեն Ճշմարիտյանն ասուլիս էր հրավիրել: Բուն թեմայից`ՀՀ-ԵՄ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցություններից բացի, լրագրողները Կարեն Ճշմարիտյանին սպասվող խորհրդարականական ընտրությունների հետ կապված հարցեր ուղղեցին: Ճշմարիտյանն ասաց, որ “Հանրապետական”-ը միակ ուժն է, որը կարող է […]

Վարկանիշային ցածր տեղեր են զբաղեցրել Աջափնյակ, Կենտրոն եւ Նուբարաշեն համայնքները

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների փետրվար ամսին ըստ ոլորտների  կատարած աշխատանքների գնահատման եւ վերլուծության արդյունքները: Գործառույթների իրականացման բոլոր ոլորտների ցուցանիշների հանրագումարով վարկանիշային առաջին 3 տեղերը, ըստ հերթականության, զբաղեցրել են Ավան, Դավթաշեն եւ Էրեբունի վարչական շրջանները: Գնահատման վարկանիշային աղյուսակում ցածր ցուցանիշներ են արձանագրել Աջափնյակ, Կենտրոն եւ Նուբարաշեն […]

Թամամյանն ու երկու ամբաստանյալներն ընդունեցին մեղադրանքը. արագացված դատաքննություն են ուզում/վիդեո/

 Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ–մայոր Հովհաննես Թամամյանի դատավարությունը: Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի ու պաշտոնեական անփութության մեջ: Մեղադրանք է առաջադրվել նաեւ Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով նախկին տեղակալ  Արմեն Պողոսյանն ու  […]

Հազար անուն էին կպցնում` Սերժի մարդն ա … Կարապետիչի ընտրական կանխատեսումները

ՀԱԿ  ընդդիմադիր դաշինքը խորհրդարան կանցնի նվաստացուցիչ կերպով: Նման տեսակետ հայտնեց‘’Ժողովրդական կուսակցության’’ նախագահ Տիգրան Կարապետյանը` լրագրողների հետ հանդիպմանը : ‘’ՀԱԿ-ից  մի քանի հոգի կանցկացնեն  խորհրդարան, եւ  դրանով ոչինչ չեն կարողանա անել խորհդարանում: Ես դա հայտարարում եմ, որ իրենք լսեն այդ մասին: ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն զոռով կանցնեն, ‘’Դաշնակցությունը’’, գաղափարական կուսակցություն լինելով, կանցնի մյուս խորհրդարան’’,- ասաց Տիգրան Կարապետյանը: […]

Դեսպան Եդիգարյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր քարտուղարի հետ

Մարտի 14-ին ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր քարտուղար Դեւիդ Հոբսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետություն-ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողով համագործակցության հետ կապված հարցեր, ինչպես նաեւ անդրադարձան մարտի 6-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության` ՆԱՏՕ կենտրոնակայան կատարած այցին: Դեսպան Եդիգարյանը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր քարտուղարին ներկայացրեց Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը […]

‘Բոլորն էլ գիտեն` ինչ է իրենից ներկայացնում ՀԱԿ-ը, սաղ ագենտներ են` բացառությամբ…’. Ռուբեն Հայրապետյան

Ես կատարում եմ Ձեր բոլորի ցանկությունը, բոլորդ շատ էիք ուզում, որ ես պատգամավոր չլինեմ, չեմ լինի, էլ ի՞նչ եք ուզում, հրաժարվում եմ : Իմ ժամանակն ամբողջությամբ տալիս եմ ֆոտբոլին, որպեսզի 2014թ. աշխարհի առաջնությունում տեսնենք նաեւ Հայաստանի հավաքականին: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Իմ զբաղվածությունն այնպիսին է, որ ուղղակի ֆիզիկապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի