15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վովան ու Նիկոլը հակամարտում են Սամվել-ների դեմ

Մինչ թիվ 7 ընտրատարածքում ընտրական կրքերը հասնում են իրենց գագաթնակետին, մթնոլորտը շիկանում է թիվ 2 ընտրատարածքում:

Մասնավորապես` թիվ 2 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանի (ՀԱԿ) նախընտրական շտաբի անդամները, ապրիլի 24-ին շրջելով Նոր Նորքի 9-րդ զանգվածում, նկատել են, որ թթ. 55 եւ 26 շենքերի պատերի վրայից պատռվել են Վ. Կարապետյանի քարոզչական լուսանկարները:

Վ. Կարապետյանի շտաբի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

‘Հարկ է նկատել, որ լուսանկարները փակցված էին այնպիսի բարձրության վրա, որ անհասանելի էին առանց համապատասխան սարքավորման, հետեւաբար, մրցակցի նկարների ոչնչացումը արվել է նախապես պատրաստվելով:

Թիվ 26 շենքում տեղակայված է Ս. Ֆարմանյանի նախընտրական շտաբը, որի ներկայացուցիչները պնդեցին, որ նման բան չեն արել, սակայն հրաժարվեցին ստանձնել պատասխանատվություն իրենց իսկ շենքում արված բարբարոսական արարքների կապակցությամբ:

ՀՀԿ ներկայացուցիչ Ս. Ֆարմանյանի կողմից` իր նախընտրական շտաբի հարեւանությամբ իր մրցակցի նկարների ոչնչացման փաստի դատապարտման բացակայության դեպքում Վ. Կարապետյանի նախընտրական շտաբը կհամարի, որ նման գործողությունները ուղղորդվում են անձամբ Ս. Ֆարմանյանի կողմից’:

Հիշեցնենք, որ  թիվ 2 ընտրատարածքում առաջադրված են երկու թեկնածուներ. Վլադիմիր Կարապետյանը (ՀԱԿ) եւ Սամվել Ֆարմանյանը (ՀՀԿ):

ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի տարածած հաղորդագրությանը քիչ անց հետեւեց Սամվել Ֆարմանյանի պատասխանը, որը նա տեղադրել էր Ֆեյսբուքյան իր էջին: Մանսավորապես ասվում է.

‘Նախապես ներողություն եմ խնդրում բոլոր այն քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն հոգնել են ինչպես մրցակցիս ամենօրյա դիմում-բողոքների, գանգատների եւ հայտարարությունների, այնպես էլ դրանց՝ իմ կողմից պարտադրված պատասխանների վերաբերյալ հաղորդագրություններից եւ գրառումներից: Իմ մասով սա վերջին նմանատիպ գրառումն է:

Պարտավոր եմ խոստովանել, որ էապես չափազանցված դուրս եկան իմ նախնական տպավորություններն ու պատկերացումները մրցակցիս՝ Վլադիմիր Կարապետյանի մասին, որոնք ձեւավորվել էին մեր հանդիպումների, շփումների եւ միջնորդավորված երկխոսության ընթացքում:

Արդեն իսկ ակնհայտ է, որ հասու բոլոր միջոցներով՝ մամուլում եւ սոցցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, սուտը, կեղծիքը, վարկաբեկիչ հրապարակումներն ու անձնական վիրավորանքները, անհանդուրժողականություն սերմանող հրապարակումները, իսկ վերջին օրերին նաեւ սադրանքներն ու զրպարտությունն են կազմում այն ողջ զինանոցը, որով մրցակիցս պատասխանում է օրինակելի եւ քաղաքակիրթ ընտրապայքար տանելու իմ նախաձեռնություններին եւ հանդուրժողականության կոչերին:

Դատապարտելով ընտրական գործընթացի որեւէ խախտում կամ շեղում, ում կողմից էլ այն թույլ տրվի կամ տրված լինի՝ կոչ եմ անում ընտրական գործընթացի բոլոր դերակատարներին, այդ թվում` նախընտրական քարոզչության մեջ ներգրավված իմ բոլոր աջակիցներին, չտրվել սադրանքների, անուշադրության մատնել վիրավորական եւ զրպարտիչ որեւէ հայտարարություն` ցուցաբերելով զգոնություն ու սառնասրտություն:

Սույն հայտարարությամբ նաեւ կոչ եմ անում համապատասխան մարմիններին ձեռնարկել հնարավորը մրցակցիս եւ իմ՝ ընտրողների հետ բակային եւ այլ ձեւաչափերով հանդիպումների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ՝ բացառելու հնարավոր որեւէ սադրանք’:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ