07 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Բրյուսովցիները սպառնում են դասադուլով

“Չկա Զոլյանը, չկանք մենք”, “Պահանջում ենք մեր անկախ ռեկտոր Սուրեն Զոլյանին”  այս եւ այլ պաստառներով, ինչպես նաեւ  “Արմեն Աշոտյան,  իջիր”,   վանկարկումներով Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մի խումբ ուսանողներ այսօր շարունակել են ի պաշտպանություն բուհի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի իրենց բողոքի ակցիան:

Ուսանողները հավաքվել են ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության առջեւ եւ  պահանջել նախարարից վերանշանակել ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանին:

ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանն ուսանողներին առաջարկել է բարձրանալ նախարարի մոտ եւ հարցը  քննարկել այնտեղ,  սակայն առաջարկն ուսանողները մերժել են եւ հայտարարել, որ եթե նախարարը մինչեւ օրվա ավարտը հարցին լուծում չտա, դասադուլի կդիմեն:

ԵՊԼՀ ուսանողները բողոքի ակցիան շարունակել են կառավարության շենքի առջեւ` պահանջելով հանդիպում վարչապետի հետ:

Henaran.am-ն արդեն տեղեկացրել է, որ Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կրքերը դեռ չեն հանդարտվել: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից նշանակված ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանը, չի կարողանում մտնել ռեկտորի աշխատասենյակ, քանի որ արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը հրաժարվում է ենթարկվել նախարարի հրամանին եւ ազատել աշխատասենյակը:

Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով  դադարեցվեցին  Սուրեն Զոլյանի լիազորությունները: Սուրեն Զոլյանը, սակայն, հայտարարեց,  որ նախարարի հրամանն ապօրինի է, որին ենթարկվել չի պատրաստվում: Սուրեն Զոլյանի հայտարարությանը հաջորդեցին ուսանողների ուսանողների բողոքի ակցիաները:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ