15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Յուլյա Տիմոշենկոյին ծեծել են գաղութում

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ստացել է մարմնական վնասվածքներ: Այս ամսին հավաստել է նաեւ գերագույն ռադայի մարդու իրավունքների լիազոր ներկայացուցիչ Նինա Կարպաչովան: Այս մասին տեղեկություններ են ահղորդում ուկրաինական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տիմոշենկոն հայտնել էր, որ ապրիլի 20-ին Կաչանովյան գաղութից, որտեղ նա պատիժ է կրում, բռնի տարել են ‘Ուկրզալիզնիցի’ հիվանդանոց: Վերջինիս խոսքերով` հիվանդանոցի ճանապարհին ծեծի են ենթարկել իրեն:

Մարդու իրավունքների լիազոր ներկայացուցիչը առանց զգուշացման այցելել է Կաչանովյան գաղութ` հանդիպել Տիմոշենկոյին: Ինչպես ասվում էօմբուտսմենի հայտարարության մեջ, գաղութի պետի ներկայությամբ նախկին վարչապետը տվել է մարմանկան վնասվածքների արտքաին զննության համաձայնություն:

‘Արտաքին զննության ժամանակ հաստատվել Է կապտուկների առկայությունը նախաբազկին, աջ թեւի արմնկահոդի շրջանում, ինչպես նաեւ մեծ չափի կապտուկ՝ փորի աջ աճուկային շրջանու’,- հայտարարել Է Կարպաչովան:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ