21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Գնդակոծություն սահմանին. մանկապարտեզի սաները տարհանվել են

Ս.թ. ապրիլի 25-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիս-արեւելյան հատվածում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք:

Ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել են Տավուշի մարզի Դովեղ գյուղի պաշտպանական դիրքերը, կրակոցներ են արձակվել գյուղի ուղղությամբ: Վնասվել է գյուղի մանկապարտեզը եւ մանկապարտեզի մոտ կայանած ‘Գազ 53’ մակնիշի ավտոմեքենան: Անվտանգության նկատառումներից ելնելով` մանկապարտեզի սաները եւ անձնակազմը տարհանվել են:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդը լռել է:

Հայկական կողմից տուժածներ եւ վիրավորներ չկան:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ