10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայտնաբերվել են ապօրինի հողահատկացումներ “Սեւան ազգային պարկ”-ում

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` “Սեւան ազգային պարկ“ ՊՈԱԿ-ի  եւ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ: Ուսումնասիրելով “Սեւան ազգային պարկ“ ՊՈԱԿ-ի  հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման վերաբերյալ ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությունից ստացված նյութերը` […]

Ողբերգական դեպք Տավուշի մարզում. տղամարդը նռնակով պայթեցրել է կնոջը

Այսօր`ժամը 12:30-ին, Տավուշի մարզի Նավուր գյուղում ողբերգական միջադեպ է գրանցվել: Տղամարդը կնոջ հետ վեճի ընթացքում արձակել է իր ձեռքում եղած նռնակը, որի պայթյունից երեք մարդ, այդ թվում եւ  նռնակ նետողը, զոհվել են: “Վալենտին Սարգսյանը, գտնվելով աներորդու տանը, վիճաբանության մեջ է մտել կնոջ` 1952թ. ծնված Լիանետա Պետրոսյանի հետ եւ նետել իր մոտ եղած նռնակը, որի հետեւանքով […]

Աղքատությունը գործոն է դժբախտ լինելու համար, բայց ոչ վճռորոշ. ԱՄՆ հայտնի հոգեբանների կարծիքը

 Երջանկությունը մեր ներսից է բխում, իսկ աղքատությունը գործոն է դժբախտ լինելու համար, բայց ոչ վճռորոշ. այսպիսին է ԱՄՆ հայտնի հոգեբան Բեթթի Ալիս Էրիքսոնի երջանկության բանաձեւումը, ով  այսօր  իր գործընկերոջ՝ Էդիտա Ռուզգայտի հետ հյուրընկալվել էր լրագրողներին: Հոգեբանության պրոֆեսորները Հայաստանում են   ՛՛Ուրարտու՛՛ համալսարանի հրավերով՝ գործնական հոգեբանության ԱՄՆ փորձը ներկայացնելու  հայ ուսանողներին ու մասնագետներին: Ըստ  Բեթթի Ալիս Էրիքսոնի՝մարդիկ որքան  տարբեր, […]

ՍԾՏՀ գագաթաժողովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկման տեղը չէ. ՀՀ արտգործնախարարի տեղակալ

Երեկ Ստամբուլում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման 20-ամյակին նվիրված հոբելյանական գագաթաժողովը, որին նախորդեցին ՍԾՏՀ Արտգործնախարարների խորհրդի հատուկ նիստն ու կազմակերպության Ավագ պաշտոնյաների կոմիտեի արտահերթ նիստը:   Գագաթաժողովին ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր և ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:   Իր ելույթում նախարարի տեղակալը ընդգծեց անցած 20 տարիների ընթացքում կազմակերպության շրջանակներում […]

Հայաստանը ստանձնում է Բոլոնիայի քարտուղարությունը

Հայաստանը պաշտոնապես ստանձնում է Բոլոնիայի քարտուղարությունը Հունիսի 28-ին տեղի կունենա  Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի  քարտուղարության` Հայաստանի կողմից պաշտոնական ստանձնման արարողությունը:  Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ. Հարությունյանը, ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար  դեսպան Տրայան Հրիսթային և ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավար Սիլվիա Մարիա Զահեն: Արարողությանը կմասնակցեն ԲԳՀԽ համանախագահներ՝ Կիպրոսի և […]

Պաշտպանությունից մինչեւ հանցագործության սահմանը. ի՞նչ պետք է անի եւ չանի թիկնապահը /վիդեո/

“Թիկնապահն առաջին հերթին մարդ է եւ նոր թիկնապահ: Հայաստանում թիկնապահների անունն ընկնում է մեկ-երկուսի վարքի պատճառով, մինչդեռ թիկնապահը ոչ թե բռնություն գործադրելու, այլ իրեն հանձնված օբյեկտի պաշտպանության կամ տվյալ անձի անվտանգության ապահովման համար է”: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց “Պահապան արծիվներ” թիկնապահական ակադեմիայի ղեկավար Արսեն Դավթյանը: Նրա խոսքով, թիկնապահն իրավունք չունի հարձակվել, կռվել, […]

Արդարադատության նախարարությունը խախտել է քաղաքացու իրավունքը. ՄԻՊ գրասենյակը պնդում է

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է պնդել, որ Արդարադատության նախարարությունը խախտել է քաղաքացու իրավունքը, նշելով, որ դատաիրավական բարեփոխումները սկսում են մեկ մարդու գործով պետական մարմնի իրավաչափ գործողություններից: ՄԻՊ-ի հայտարարության մեջ ասվում է. ‘Դատաիրավական բարեփոխումները սկսում են մեկ մարդու գործով պետական մարմնի իրավաչափ գործողություններից: Այդ մարդը տվյալ դեպքում Վարդանուշ Թովմասյանն է: Անտեսելով Պաշտպանի օրենքի տառից բխող […]

Այդ հարցը կտաք Լեւոն Տեր-Պետրոսյանին. Պետրոս Մակեյան /վիդեո/

“Համամիտ չեմ,  որ երեկվա հանրահավաքում նոր լիդերի տարբերակ հնչեց եւ անուն, մեսիջը եղել է, բայց Օսկանյանը դեռ պետք է ԱԱԾ գործին պատասխան տա, բայց մեր կուսակցությունը հստակ ձեւակերպել է, որ պետք է ձեւավորվի նոր ուժային կենտրոն, եւ դրա կազմակերպիչը պետք է լինի ՀԱԿ-ը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ  Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթի շեշտադրումներին, ասաց  […]

Մուսա լեռները` Չեխիայում

Հունիսի 18-20-ը Պրահայում Չեխիայի վարչապետ Պետր Նեչասի բարձր հովանու ներքո անցկացվող ‘9 դարպաս’ փառատոնի շրջանակներում ‘Չարիքի հնէաբանության’ ուսումնասիրման կենտրոնը կազմակերպել էր «Մուսա լեռներ’  խորագրով գիտաժողովը: Պրահայի ‘Վիոլա’ թատրոնում տեղի ունեցած բացման արարողությանը ելույթներ ունեցան չեխ հանրահայտ հեռուստամեկնաբան եւ հրապարակախոս, Հոլոքոստի վերապրածների զավակ Պավել Ջունան եւ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Դեսպանն իր խոսքում անդրադարձավ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի