05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայաստանի դեսպանատունն Ուկրաինայում հաստատեց հայ երեխաների վիրավոր լինելու մասին լուրը

Հայաստանի դեսպանատունն Ուկրաինայում հաստատեց, որ Դնեպրոպետրովսկում տեղի ունեցած պայթյունների արդյունքում վիրավորվածների թվում 2 հայ երեխա կա: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը : Հիշեցնենք, որ հայ երեխաների` վիրավոր լինելու մասին լուրը հայտնվել էր “Life News” կայքում, սակայն դեսպանատունն այն չէր հաստատել: Ընդհանուր առմամբ` պայթյուններից տուժել է 10 երեխա, որոնց թվում էլ հայազգի […]

Հարսանիքների տաշի-տուշին ազգային պար չէ. Կարեն Գեւորգյան

Ապրիլի 29-ը ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշմամբ 1982թվականին ընդունվեց որպես պարի միջազգային օր` ֆրանսիացի հայտնի բալետմայստեր Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրը, իսկ Հայաստանում այն նշվում է 2005թվականից: Հայաստանի ազգային պարարվեստի ու պարագետների միության նախագահ Կարեն Գեւորգյանն ասաց, որ  2012-ը  պարի միջազգային խորհուրդը նվիրել է պարի թերապիային: “Ամբողջ աշխարհում միայն մեկ տոկոսն է զբաղվում պարի թերապիայով, եւ այս տարի […]

ՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոթրայի հետ: Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու տարիներին հայ-հնդկական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ կատարած աշխատանքի համար: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից

Հրազենային վնասվածքից զինծառայող է զոհվել

Ապրիլի 27-ին ժ. 19.35-ի սահմաններում ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքում արձանագրվել է հրազենային զենքից մահացու վիրավորման դեպք, որի արդյունքում զոհվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային Հովհաննես Մարատի Նիկողոսյանը: Փաստի առթիվ կատարվում է նախաքննություն: Henaran.am-ին հաղորդում են ԼՂ ՊԲ լրատվական ծառայությունից

Ուկրաինայի ահաբեկչությունների արդյունքում տուժել է 2 հայ երեխա

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում ապրիլի 27-ին տեղի ունեցած ահաբեկչությունների արդյունքում  վիրավորվածների թվում 2 հայ երեխա կա: “Life News” կայքը հրապարակել է վիրավոր երեխաների անունները, որոնց թվում կան  հայկական ազգանունով 2 երեխա, 2-ն էլ 16 տարեկան` Ավանյան Սերուն եւ Մխիթարյան Կարինան: Ինչպես նշում է կայքը, ընդհանուր առմամբ` պայթյուններից տուժել է 10 երեխա: Սակայն, ինչպես  henaran.am-ին փոխանցեց  ՀՀ […]

Ես չեմ տեսնում ակնհայտ հակասահմանադրականություն. Կարեն Անդրեասյանը ԸՕ դրույթի մասին /վիդեո/

՛՛Ես, անկեղծ, պատրաստ չեմ հարցին միանշանակ պատասխանել: Եթե ես համարեի, որ դա ինքնին հակասահմանադրական է,ես ինքս էլ իրավունք ունեի առանց այդ պատգամավորների ՍԴ դիմելու, ես չեմ դիմել,  նշանակում է, որ ես չեմ տեսնում ակնհայտ հակասահմանադրականություն, բայց ՍԴ-ն  ինձանից եւ բոլորիցս ավելի իմաստուն կարող է գտնվել եւ տեսնել այդ խնդիրը սահմանադրականության հետ հակասության մեջ: Այս որոշումը […]

Չեխիայում հերթական անգամ արդարացրել են հայ “օրենքով գողին”

Պրահայի քաղաքային դատարանը ապրիլի 26-ին կրկին արդարցրել է հայազգի Անդրանիկ Սողոյանին, որին չեխական ԶԼՄ-ներում բնորոշում են որպես “օրենքով գող”,տեղեկացնում է “Новосибирский Портал”-ը: Սողոյանը մեղադրվում է Պրահայում  հայ գործարարի պատվիրված սպանության կազմակերպման մեջ: Գործը քննվել է մի քանի անգամ, դատարանը բոլոր դեպքերում  արդարացրել է Սողոյանին` հանցանշաններ չլինելու պատճառով: Դատախազը, սակայն, հերթական անգամ բողոքարկել է դատարանի որոշումը: […]

ՄԻՊ-ը չգնահատեց քարոզարշավի ընթացքը, բայց նշեց, որ մարդիկ վախենում են դիմել իրեն

ՄԻՊ դիտարկումները կապված քարոզարշավի եւ սպասվող ընտրությունների հետ հիմնված են տարբեր կուսակցութունների շտաբերի պետերի հետ հանդիպումների ընթացքում ստացված տեղեկատվության եւ ՄԻՊ գրասենյակում գործող 116 թեժ գծին ստացված քաղաքացիների ահազանգերից: Այսօր այս պահին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը: Նրա խոսքով, բացառությամբ ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի, որոնք հետաքրքրություն չեն դրսեւորել ՄԻՊ առաջարկին, հանդիպումներ են եղել բոլոր […]

Ադրբեջանը ցանկացել է թշնամու կերպարը հիշեցնել. քաղաքագետ

    “Միջազգային հանրությունը քաղաքական տեսանկյունից այստեղ դերակատարում չունի: Չկա մի մեխանիզմ, որի միջոցով հնարավոր կլինի կանխել նմանատիպ ոտնձությունները”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը` անդրադառնալով վերջին օրերին ադրբեջանական դիրքերից Հայաստանի ուղղությամբ հնչած կրակոցներին: Հիշեցնենք, որ դրանք 4  զինծառայողի մահվան պատճառ դարձան: “Այս իրադարձությունն ուներ նախապատմություն, որի սկիզբը ես համարում եմ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Բաքվում […]

ԱՄՆ-ը զիջումների է գնում Իրանի միջուկային ծրագրի հարցում

ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստ են Իրանին տրամադրել` նոր, կոմպրոմիսային տարբերակներ նրա միջուկային ծրագրերի վերաբերյալ: Ինչպես հայտնում է “Los Angeles Times”-ը, Իրանին թույլ կտան ուրանը հարստացնել միայն 5 տոկոսով, եթե երկրի կառավարությունը թույլատրի, որ միջազգային տեսուչները անսահմանափակ եւ մշտական վերահսկողություն սահմանեն նրանց աշխատանքի վրա: ԱՄՆ-ը քննարկում է նման հավանականություն, քանի որ զգուշանում է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի