15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը հանդիպեց Սերժ Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվել է հայ-ռուսական հարաբերություններին եւ տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի ընդգրկուն օրակարգ: նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ օրակարգը շատ հարուստ է, եւ այն թույլ է տալիս առաջ մղել երկու երկրների միջեւ առկա բարձր մակարդակի հարաբերություններն ու քաղաքական երկխոսությունը:

Հանրապետության ղեկավարի համոզմամբ, հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված ռազմավարական գործընկերությունը երկու պետությունների համար ամուր հիմք է բոլոր ուղղություններով շարունակելու զարգացնել եւ խորացնել փոխշահավետ գործակցությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կարեւորելով օրենսդիր մարմինների միջեւ համագործակցությունը՝ բարձր են գնահատել միջխորհրդարանական հանձնաժողովի անցած տարիների աշխատանքը: Վալենտինա Մատվիենկոն համոզվածություն է հայտնել, որ միջխորհրդարանական հարաբերությունները կարող են եւ պետք է ծանրակշիռ ներդրում ունենան միջպետական հարաբերությունների զարգացման գործում:

Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել երկու երկրների հարաբերություններում կարեւոր բաղկացուցիչ համարվող տնտեսական եւ հումանիտար ոլորտներում փոխգործակցության մասին, որտեղ, կողմերի համոզմամբ, մեծ դեր ունի նաեւ տարածաշրջանների միջեւ հաջողությամբ զարգացող համագործակցությունը:

Երկուստեք բարձր է գնահատվել նաեւ ՀՀ եւ ՌԴ միջեւ երկկողմ ձեւաչափից բացի, ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակներում գործակցությունը: Հանրապետության նախագահը եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը կարեւորել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում եւս խորհրդարանականների ակտիվ համագործակցությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ