09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ընդդիմությունը միասնական թեկնածու կունենա. Հայոց աշխարհ

Ըստ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի. ‘նախագահական ընտրությունները մեզ համար ինքնանպատակ չեն”:

“Մենք նախագահական ընտրությունները դիտում ենք ամբողջական իշխանափոխության համատեքստում, եւ եթե հնարավոր լինի տարբեր ընդդիմադիր ուժերի համախմբել ընդհանուր քաղաքական պլատֆորմի շուրջ (ամբողջական իշխանափոխություն ենթադրող սահմանադրական փոփոխությունների ընդունում), հնարավոր է նաեւ ոչ դաշնակցական թեկնածուի պաշտպանելու տարբերակը”,- “Հայոց աշխարհ”-ին ասել է նա։

“Խոսքը ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի կամ այլ քաղաքական կուսակցության ներկայացուցչին միասնական թեկնածու առաջադրելու մասին չէ. շատ հնարավոր է, որ այդ թեկնածուն որեւէ քաղաքական ուժի ներկայացուցիչ չլինի։ Գոնե ես չեմ պատկերացնում նման սցենար, որ ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերը համախմբվեն այս կամ այն ընդդիմադիր ուժը ներկայացնող որեւէ թեկնածուի շուրջ”,-իր խոսքը եզրափակեց ՀՅԴ ներկայացուցիչը։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ