19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ոստիկանությունը հետեւողական է լինելու հրավառությունների սահմանված կարգը պահպանելու գործում

Այսօր ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Հրավառությունները վերջին տարիներին մեր կենցաղի մասն են դարձել: Գեղեցիկ ավանդույթ է, անշուշտ, սակայն ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ, տվյալ դեպքում` օրենքի սահմաններում: Ցավոք, հրավառություններ պատվիրողներն ու կազմակերպողները երբեմն չեն կատարում օրենքի պահանջը: Հրավառությունները ժամը 23.00-ից հետո արգելված են, սակայն բոլորը չէ, որ պահպանում են […]

ԿԸՀ-ն այսօր երկար կաշխատի

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը Henaran.am-ին փոխանցել է, որ ԿԸՀ-ն այսօր ավելի երկար կաշխատի` մինչեւ երեկոյան ժամը 21-ը: Տիգրան Մուկուչյանը նշել է, որ եթե ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած պատգամավորները մինչ այդ ժամը չգան մանդատներն ստանալու, այն կարող են ստանալ վաղն առավոտյան` մինչեւ նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը:

Կոալիցիոն հուշագիրն` այսօր. ԱԺ-ն կին փոխնախագահ կունենա /լրացված/

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, այսօր ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստից հետո, Հայաստանի Հանրապետական  եւ “Օրինաց Երկիր” կուսակցությունների  միջեւ կստորագրվի կոալիցիոն հուշագիր: Մեր աղբյուրների հավաստմամբ, ՕԵԿ-ը հրաժարվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնից, փոխարենը ցանկացել է ունենալ նախարարական երկու պորտֆել: Ըստ այդմ, նոր կառավարությունում ՕԵԿ-ը կունենա չորս նախարար/ դեռեւս ճշտվում է որոնք/ , իսկ ԱԺ նախագահը, […]

Ծառուկյանը հավաքել է “Կոնյաչնի”-ում

ԲՀԿ պատգամավորները Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստանալով մանդատները` շտապել են Կոնյակի գործարան` հանդիպելու կուսակցության եւ ֆրակցիայի ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Վերջինս շնորհավորել է նրանց, ասել, որ արդյունավետ աշխատեն խորհրդարանում: Իսկ մինչ այդ էլի “Կոնյաչնիում” նա հանդիպել էր ԲՀԿ-ական դեռեւս գործող նախարարներին: Ծառուկյանը չի բացել փակագծերը, նրանց ջերմ ու շնորհակալական խոսքեր է ասել գործադիրում աշխատելու եւ ԲՀԿ-ի անունը […]

ԱԺ ՀԱԿ խմբակցության առաջին հայտարարությունը

Մայիսի 30 կայացել է Հայ Ազգային Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության անդրանիկ նիստը, որում ընդունվել հետեւյալ հայտարարությունը “2012 թվականի մայիսի 6-ը` Հայաստանի ժողովրդի ազատ կամարտահայտման եւ երկրում ժողովրդավարության հաղթանակի օր դառնալու փոխարեն նշանավորվեց պետականորեն կազմակերված եւ ընտրակեղծարարության ծավալով իր նախադեպը չունեցող կեղծված խորհրդարանական ընտրություններով: Մայիսի 31-ին Ազգային Ժողովի նիստերի դահլիճում առաջին նստաշրջանի առաջին օրը բացման հանդիսավոր նիստի […]

Նորաթուխներն էլ` ՄԻԱԿ-ականները

Այսօր ԿԸՀ-ում մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հարցերին են պատասխանել ՀՀԿ ցուցակով մեծամասնական ընտրակարգով ընտրված ՄԻԱԿ կուսակցության անդամներ Սամվել Ֆարմանյանը եւ համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ Լեւոն Մարտիրոսյանը եւ Նաիրա Կարապետյանը: Սամվել Ֆարմանյանը նշել է, որ որպես մեծամասնականով ընտրված  պատգամավոր, պատրաստվում է շատ ակտիվ աշխատել ԱԺ-ում, եւ բոլոր այն հարցերը, որոնք կդրվեն ԱԺ-ում քննարկման, նա […]

Նրանք մանդատի հետեւից չէին եկել

Ինչպես Henaran.am-ն  արդեն տեղեկացրել է, ԿԸՀ-ում այսoր մանդատների հանձնման արարողությունն է: Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Բեգլարյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դեռ չեն եկել մանդատների ետեւից: Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին փոխանցել է, որ Գագիկ Ծառուկյանի մանդատն ինքը կստանա: Ընդդիմադիր ՀԱԿ-ի եւ “Ժառանգության” ներկայացուցիչները եւս չեն եկել: Ուշացումով մանդատի ետեւից եկան Դաշնակցության անդամներ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը եւ Արծվիկ […]

Օսկանյանը խուսափեց օգտագործել “ընդդիմություն” բառը /վիդեո/

Այսօր ԿԸՀ` մանդատի ետեւից ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն ուշացած եկավ: Մանդատն ստանալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում Վարդան Օսկանյանը հայտարարեց, թե ԲՀԿ-ն գործելու է կառուցողական դաշտում եւ իսկական այլընտրանք  է լինելու գործող իշխանությանը եւ քաղաքական մեծամասնությանը: ԲՀԿ-ի քաղաքական խոսնակը դարձած Վարդան Օսկանյանը խուսափեց օգտագործել ընդդիմություն բառը: Որքան էլ լրագրողները համառեցին պարզաբանել, թե ինչ է նշանակում լինել այլընտրանք,  արդյոք […]

Նիկոյանն ասաց` իրեն նման բախտի չեն արժանացնի /վիդեո/

Քիչ առաջ մանդատն ստանալու եկավ ՀՀԿ-ական, գործող Աժ նախագահ Սամվել Նիկոյանը: Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ իր թեկնածությունը նորընտիր խորհրդարանի նախագահի պաշտոնում չի առաջադրվի: Լրագրողների հարցին, թե ճի՞շտ են արդյոք խոսակցությունները, որ նախագահ կդառնա Հովիկ Աբրահամյանը, Սամվել Նիկոյանն ասաց` կարծում եմ` այո: Նիկոյանը չհերքեց գործադիրում պաշտոն ստանալու հնարավորությունը: Լրագրողների մյուս հարցին, թե արդյո՞ք բնապահպանության նախարար […]

Ռուբեն Հայրապետյանը դեռ կհանդիպի Նիկոլին խորհրդարանում

Այսօր ԿԸՀ-ում պատգամավորական մանդատների հանձնման հանդիսավոր միջոցառումից հետո թիվ մեկ ընտրատարածքից մեծամասնական ընտրատակարգով ընտրված Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է  լրագրողների այն հարցին, թե ինչպես է վերաբերում Նիկոլ Փաշինյանի իրեն հասցեագրված եզրույթներին: Հիշեցնենք, որ ՀԱԿ անդամ, ‘Հայկական ժամանակ’ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը ՀՖՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ մասնավորապես ասել էր.’’ Նեմեց Ռուբոն հերթական անգամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի