19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ՛՛կարդացողներն՛՛ ու ՛՛մտածողները՛՛ պատգամավոր են դարձել չկարդացողների և չմտածողների փողերի շնորհիվ. Առավոտ

Թերթի խմբագրականն անդրադառնում է օրվա ՛՛թոփ՛՛ հարցին՝ ինչպիսին կլինի նորընտիր խորհրդարանը. ՛՛Ի հեճուկս հոռետեսական և ՛՛անկումային՛՛ տրամադրությունների` պիտի ասեմ, որ 5-րդ գումարման Ազգային ժողովը, որն այսօր սկսում է իր աշխատանքը, բաղկացած է պատգամավորներից, որոնց կեսից ավելին ունակ է օրենսդիր աշխատանքի: Այսպիսիք են ՀԱԿ-ի /7 հոգի/, ՕԵԿ-ի [6], ՀՅԴ-ի /5/ ՛՛Ժառանգության՛՛ /5/ խմբակցություններն ամբողջությամբ, անկախ պատգամավորները […]

Ազգային կուսակցության նախագահի որդին` հրեական թասակով, ԱՄՆ դեսպանատանը

Թերթի ունեցած հավաստի տվյալներով` օրերս մի ուշագրավ տեսարան է եղել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը: Տեղի հրեական համայնքի հոգևոր ներկայացուցիչներից մեկի հետ դեսպանատուն է մտել մեր ազգային կուսակցություններից մեկի նախագահի որդին: Մտնելով սրահ` վերջինս պայուսակից հանել է կիպա` հրեական կրոնական թասակ, և, դնելով գլխին, մտել է անհրաժեշտ սենյակ: Այսպիսի բաներ: Հասկանալի պատճառով թերթը առայժմ չի նշում ՛՛հերոսի՛՛ […]

ՀՀԿ-ն որոշեց Ազգային ժողովի ղեկավար կազմը /վիդեո/

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, ՀՀԿ գործադիր մարմնի նիստում եւ խորհրդում հաստատվեց Ազգային ժողովի կազմի թեկնածուները: Աժ նախագահ կլինի Հովիկ Աբրահամյանը, տեղակալներ` Էդուարդ Շարմազանովը եւ  Հերմինե Նաղդալյանը: Այս եւ այլ հարցերի պատասխանները տեսանյութում:

Կոալիցիոն համաձայնագիրը

Մայիսի 31-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ կնքվեց կոալիցիոն հուշագիր: Հուշագրում մասնավորապես ասվում է. ՛՛Հիմք ընդունելով 2012 թվականի  մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, կարեւորելով 2008 թվականի մարտի 21-ին ստորագրված քաղաքական կոալիցիայի համաձայնագրի ոգուն համապատասխան քաղաքական համագործակցության շարունակականությունը, նպատակաուղղելով ջանքերը երկրում կուտակված խնդիրները նախաձեռնողական եւ նորարարական մոտեցումները լուծելու ուղղությամբ, երաշխավորելու համար Հայաստանի Հանրապետության հաստատուն […]

ՍԴ-ն որոշել է. ՀԱԿ-ի հայցով վճիռը կհրապարակվի վաղը

ՀՀ Սահմանադրական դատարանը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների համամսնական ընտրակարգով քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին ՀԱԿ-ի հայցի վերաբերյալ վճիռը կայացրել է: Վճիռը կհրապարակվի վաղը` ժամը 10.45 րոպեին: Այս մասին տեղեկացրեց ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը: Henaran.am-ը արդեն տեղեկացրել էր, որ Սահմանադրական դատարանում այսօր շարունակվեց ՀԱԿ-ի ներկայացրած հայցի քննություն: Կողմերը հանդես եկան եզրափակիչ ճառերով: Դատարանը հայտարարեց  գործի քննությունն […]

Շուշան Պետրոսյանն ասաց, թե ինչպես կաշխատի խորհրդարանում /վիդեո/

Երգչուհի, ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանը, ով այսօր ԿԸՀ էր եկել իր պատգամավորական մադատն ստանալու, մեկնաբանել է այն տեսակետը, թե իր` քաղաքականություն մտնելով, երգարվեստը կորցրեց լավագույն երգչուհուն, իսկ Ազգային ժողովն ունեցավ վատ պատգամավոր:  Շուշան Պետրոսյանն նշել է նաեւ այն ոլորտները, որտեղ կցանկանար փոփոխություններ տեսնել: Երգչուհի պատգամավորն իրեն չի պատկերացնում խսիտ դասական հագուստներով եւ պատգամավոր դառնալուց հետո չի պատրաստվում թարմացնել […]

“Կարո՞ղ ա գիտեք Ազգային Ժողովը Տեր Թոդիկի դպրոցն է”. Ռուբեն Հայրապետյան /վիդեո/

Այսօր ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, որը ԿԸՀ էր եկել մանդատն ստանալու, հայտարարեց, որ 5-րդ գումարման Ազգային Ժողովի նիստերին իր ներկայությունը պայմանավորված չի լինելու ԱԺ նախագահի անձով: Հիշեցնենք, որ նիստերից մշտապես բացակայող Ռուբեն Հայրապետյանը գործող խորհրդարանի նիտերին առավել հաճախ սկսեց ներկայանալ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից եւ Սամվել Նիկոյանի` ԱԺ նախագահ նշանակվելուց հետո: Նա ի դեպ, այս մասին […]

Կարկուտ է տեղացել հանրապետության առանձին շրջաններում

Մայիսի 30-ին, ժամը 15.25-ին տեղեկություն է ստացվել, որ մայիսի 29-ին 16.20-ի եվ 30-ին 15.00-ի սահմաններում տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել են Լեռնապատ, Լեռնահովիտ եւ Մեղվահովիտ գյուղերի պտղատու այգիներն ու ցանքատարածքները: Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետը: Ստեղծվել է հանձնաժողով հասցված վնասի չափերը պարզելու եւ գնահատելու համար: Մայիսի 30-ին, ժամը 16.25-ին տեղեկություն է […]

Նոր Հաճնում տղամարդու դիակ են գտել

Մայիսի 30-ին, ժամը 18.11-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի “Զառիթափ” կոչվող ձորակում հայտնաբերվել է տղամարդու դի, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Henaran.am-ին հաղորդում են ԱԻՆ լրատվական ծառայությունից

Վարչապետը հանդիպել է Մեդվեդեւի հետ

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել  հայաստանյան լրատվամիջոցներին: -Պարոն վարչապետ, սա Ձեր առաջին հանդիպումն էր Մեդվեդեւի հետ վարչապետի պաշտոնում: Ի՞նչ հարցեր քննարկվեցին: Մենք անդրադարձանք մեր միջկառավարական հանձնաժողովի օրակարգային խնդիրներին, որոնք վերաբերվում են տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը: Առաջին հերթին քննարկեցինք Վերին Լարսին վերաբերվող խնդիրները, որպեսզի մենք կարողանանք ունենալ արդյունավետ մաքսային ծառայություն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի