20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Վանաձորի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուն հաշվառում է ընտրողներին

Սեպտեմբերի 9-ին Վանաձորում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար 5 հավակնորդ կա` գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանը, ով շուրջ 13 տարի զբաղեցնում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնը եւ արդեն 4-րդ անգամն է առաջադրվում, ԲՀԿ-ական, Լոռու նախկին փոխմարզպետ Էդիկ Կարախանյանը, ՄԻԱԿ Վանաձորի կառույցի ղեկավար Տարոն Ապրեսյանը, ով ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի եղբոր`Ռուբեն Տեր-Բաղդասարյանի փեսան է, ակուսակցական, “Պոպուլեքս” ՍՊԸ  տնօրեն Կարեն Թումանյանը  և Տիգրան Գրիգորյանը, ով խորհրդարանական ընտրություններում ինքնաառաջադրվել էր Երեւանի թիվ 7 ընտրատարածքում:

Henaran.am-ի վանաձորյան աղբյուրների փոխանցմամբ, քաղաքապետի պաշտոնի համար հիմնական մրցակցությունն ընթանում է թեկնածուներից երկուսի` գործող քաղաքապետ Սամվել Դաբինյանի ու երիտասարդ իրավաբան Կարեն Թումանյանի միջեւ: Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ԲՀԿ մրցակցությանը, ապա գոնե արտաքուստ քաղաքական կրքերը Վանաձորում հանդարտ են: Քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուի կողմնակիցները, մեզ հասած տեղեկություններով, Վանաձորի ընտրողների հաշվառում են իրականացնում` իրենց համար պարզելու ընտրելու իրավունք ունեցող եւ Վանաձորում փաստացի բնակվող քաղաքացիների իրական թիվը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ