11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

“Ժառանգությունում” կրքերը լարված են

Henaran.am-ի տեղեկություններով, “Ժառանգության” համամասնական ցուցակում փոփոխություններ են սպասվում: Հունիսի 2-ին կայանալիք համագումարից առաջ, վաղը նրանք քաղխորհրդի նիստ են հրավիրելու: Ակտիվ “ժառանգակականները” Րաֆֆի Հովհաննիսյանից պահանջել են, որպեսզի ներկա գտնվեն նաեւ “Ազատ դեմոկրատներ”-ի ներկայացուցիչները: Սակայն Հովհաննիսյանը ոչ կոռեկտ է համարել  օտարների մասնակցությունը քաղխորհրդին եւ խոստացել է իր կուսակիցներին լսել եւ վերջնական եզրահանգման գալ: Մեր աղբյուների փոխանցմամբ, հնարավոր […]

Սեռական բռնության ենթարկված աղջնակի քրգործը կասեցվել է

Անցած տարի Գորիսում սեռական բռնության  ենթարկված 15-ամյա Ա.-ն, որը բուժում էր ստանում Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում` օրերս դուրս է գրվել: Դիսպանսերի գլխավոր բժիշկ Արարատ Վարդանյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ անչափահաս աղջնակը հերթական հանգստացնող բուժումն է ստացել: Բժշկի խոսքով, ոչ մի լուրջ բան չկա: Գորիսի մեր աղբյուրների փոխանցմամբ, աղջիկը անհավասարակշիռ վարքագիծ էր դրսեւորում, մասնավորապես փողոցում “հարձակվում” […]

Այսօր շիկահերների միջազգային օրն է /վիդեո/

Մարդկության ամենապայծառ, ամենանկատելի եւ ամենաբաց մազերով  հատվածը վերջապես ունի իր երկար սպասված տոնը: Մայիսի 31-ը հռչակվել է որպես շիկահերների օր: Մի շարք անեկդոտների հերոսուհիները, վարսավիրների եւ “գլամուրի անմեղ զոհերը”, սոլյարիների եւ սիլիկոնների տիկինները, իսկական ջենթլմենների սիրելիները եւ գերկանացի տրամաբանության տեր շիկահերներն այս տոնը նշել են առաջին անգամ 2006-ին: Շիկահերների համաշխարհային օրվա առաջին տոնն անցել է […]

Մրցույթների անցկացման օրերին որոշ երթուղիներ ժամանակավորապես չեն սպասարկի

Մայրաքաղաղաքի ներքաղաքային հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի պահանջներից ելնելով, Երեւանի քաղաքապետարանի ‘Երեւանտրանս’  փակ բաժնետիրական ընկերությունում մայիսի 31-ին, ըստ հաստատված ժամանակացույցի, մեկնարկել են երթուղիների մրցույթները: Գնահատման պարտադիր չափանիշների մեջ մտնում են մեքենայի տեխնիկական վիճակը, արտաքին տեսքը, ուղեւորասրահի հարմարավետությունը, նստատեղերի անհրաժեշտ քանակը եւ այլն: Երթուղիներ դուրս կգան բացառապես այն շարժակազմերը, որոնք կհամապատասխանեն սահմանված չափանիշներին եւ մասնագիտական հանձնաժողովի […]

Սկեսրոջ կողմից բռնության ենթարկված հարսի գործով դատարանը անհիմն որոշում է ընդունել/վիդեո/

Մայիսի 14-ին Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Մարիամ Գեւորգյանի գործով դատավարությունը: Քրեական գործի համաձայն, քաղաքացի Հայկանուշ Միքայելյանը, ով հանդիսանում է Մարիամ Գեւորգյանի սկեսուրը որդու հետ միասին խոշտանգումների, ծեծի եւ բռնության է ենթարկել 20-ամյա հարսին՝ Մարիամ Գեւորգյանին: Այսօր ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մարիամ Գեւորգյանի գործով դժգոհության […]

Լեւոն Զուրաբյանը` ՀԱԿ խմբակցության ղեկավար

Մայիսի 31-ին տեղի է ունեցել Հայ ազգային Կոնգրեսի պատգամավորական խմբակցության նիստը, որի ընթացքում խմբակցության ղեկավար է ընտրվել Լեւոն Զուրաբյանը: Խմբակցության նիստում Արամ Մանուկյանն ընտրվել է Կոնգրեսի խմբակցության քարտուղար:  

Մանկապիղծը մի քանի ժամում բռնաբարել է 3 աշակերտուհու

Նախօրեին անհայտ մանկապիղծը Մոսկվայում հարձակումներ է գործել 5-րդ եւ 6-րդ դասարանի 3 աշակերտուհիների վրա: Բոլոր 3 հանցագործությունները նա կատարել է մոտ 5 ժամվա ընթացքում, տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը: Հանցագործը դպրոցականներին բռնաբարել է բնակելի շենքերի շքամուտքերում, իսկ հետո փախուստի դիմել դեպքի վայրից: Առաջինը ոստիկանություն է դիմել 12-ամյա աղջնակի հայրը, որի վրա հանցագործն առաջինն է հարձակվել, որից մեկ […]

Ո՞ր խաչմերուկներում են տեղադրված արագաչափ սարքերն ու տեսախցիկները

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւան քաղաքում երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկների եւ արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: 2012 թվականի հունիսի 2-ից գործարկվելու են նաեւ Երեւան քաղաքում նոր տեղադրված երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են հետեւյալ խաչմերուկներում. Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց, Գրիգոր Լուսավորչի փողոց – Բեյրութի փողոց, Գրիգոր Լուսավորչի […]

Ահազանգ.Երեւանի կենտրոնում օրենք են խախտում

Այսօր ՛՛Մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնությունը՛՛ եւ ՛՛Մեր քաղաքը հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը՛՛ հաղորդագրություն են տարածել, որում մասնավորապես ասված է. ՛՛Երեւանի քաղաքապետարանը պատասխանատու է Նալբանդյան 106/1 բակի բարբարոսության համար: Քաղաքապետարանը կրկին օրենքներ է խախտում եւ ոչնչացնում կանաչ բակը: Բնակիչները մնացել են մենակ` բիզնեսմենի կամայականությունների դեմ պայքարում եւ ստիպված են ինքնուրույն պաշտպանել օրենքը: Երեկ Երեւանի կենտրոնական […]

՛՛Կաննի կինոփառատոնին էլ կհասնենք, Օսկարին էլ

2012թ  Կաննի փառատոնի շրջանակներում գործող կինոշուկայում հայկական տաղավարի ներկայությունն արդեն 4-րդ անգամ եղել է բեղմնավոր եւ արդյունավետ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը: Նրա խոսքով՝ հայկական տաղավարը Կաննում աննախադեպ աշխույժ եւ մարդաշատ է եղել, ինչը վկայում է այն մասին, որ մեծացել է հետաքրքրությունը հայկական կինոարտադրության նկատմամբ: Նշենք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի