02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Աշոտյանը լքում է “ֆեյսբուք”-ը /վիդեո/

Ամռան այս օրերին հանգստանալու են նաեւ կառավարության անդամները: Henaran.am-ը  կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե որտեղ է նա հանգստանալու եւ երբ: Ի դեպ, Աշոտյանը “լքել” է նաեւ “Ֆեյսբուք” սոցկայքը, բայց դեռ` իր իսկ խոսքով, վերադառնալու է: Այս հարցի պատասխանն ու Աշոտյանի արձակուրդի թեման` տեսանյութում:

Ազատազրկման ժամկետի կրճատում` ընթերցանության միջոցով

Բրազիլացի բանտարկյալները կարող են կրճատել իրենց ազատազրկման ժամկետը գրքեր կարդալով: Համապատասխան օրենքն ստացել է “Մեղքերի քավություն` կարդալով”: Այն կիրականացվի Բրազիլիայի 4 ֆեդերալ բանտերում: Յուրաքանչյուր կարդացած գրքի համար բանտարկյալները կարող են կրճատել իրենց ժամկետը 4 օրով, սակայն մեկ տարվա ընթացքում կարող են ընթերցել ոչ ավելին, քան 12 գիրք: Այդ կերպ, նրանք կկրճատեն իրենց ժամկետը տարեկան 48 […]

Ամերիկայի Հայկական Համագումարի կամավորները հանդիպում ունեցան Հայոց ցեղասպանության բանաձեւի հովանավոր, ներկայացուցիչ Ադամ Շիֆի Հետ

Նախորդ շաբաթ Ամերիկայի Հայկական Համագումարի Թերջենյան-Թոմաս կամավորական խումբը հանդիպեց կոնգրեսական Ադամ Շիֆի հետ, հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Հանդիպման ընթացքում կոնգրեսական Շիֆը հակիրճ ներկայացրեց Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ֆինանսական հատկացումների գործընթացը, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության փաստի հաստատմանն ուղղված Ներկայացուցիչների Պալատի նոր ջանքերը եւ պայքարը Թուրքիայի շարունակական ժխտողական քաղաքականության դեմ: “Ես իմ երախտապարտությունն եմ ուղղում Ամերիկայի […]

ԵԽ-ն այն հարթակը չէ, որի համար ԼՂ խնդիրը գերակա պետք է համարել. ԵԽԽՎ նախարարների կոմիտեի նախագահ

Քիչ առաջ ԵԽԽՎ իրավական եւ մարդու իրավունքների հանձնաժողովում  քննարկվել եւ ընդունվել է   Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրին առնչվող զեկույցը, որ  ներկայացրել է գերմանացի պատգամավոր, ԵԽԽՎ-ի կողմից Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով զեկուցող նշանակված  Քրիստոֆեր  Շտրասերը: Այս մասին  Ստրասբուրգից  Henaran.am-ին փոխանցում է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: “ Ադրբեջանական կողմը առավոտից մոբիլիզացրել էր իր ողջ լոբբիստներին, իր ողջ […]

Ռոմանտիկ գիշերն Ալպերում աճուրդի է հանվել

Ինտերնետային “eBay” օնլայն աճուրդում վաճառքի է ներկայացվել  ռոմանտիկ գիշեր ավստրիական Ալպերի Դախշտայն կոչվող տարածքում: Աճուրդից ստացված գումարը կփոխանցվի ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որը Դախշտայնը ներառել է Համաշխարհային ժառանգության ցանկում: Այն զույգը, որը պատրաստ կլինի առաջարկել ամենամեծ գումարը Ալպերում մեկ գիշեր անցկացնելու համար, կարող է գիշերել բաց օդում` 2 հազար մետր բարձրության վրա: Սիրահարներին կտրամադրվի երկտեղանի մահճակալ, ինչպես նաեւ […]

ԼՂ հակամարտության գոտում մարդկության հանդեպ գործած հանցանքների համար պատասխանատու է Ադրբեջանը. ՄԱԿ-ում ՀՀ դեսպան

Հունիսի 25-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանության  հարցերին նվիրված քննարկմանը, որին մասնակցել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, հումանիտար հարցերով նրա տեղակալը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի անդամ մոտ հինգ տասնյակ պետությունների ներկայացուցիչներ: ՀՀ դեսպանը խոսելով, ԼՂ հակամարտության մասին՝  նշել է հակամարտության գոտում […]

Փոփոխություն բարձրագույն խմբի խաղացանկում

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել է փոփոխություն: Հուլիսի 1-ին նշանակված ՛՛Շիրակ՛՛-՛՛Միկա՛՛ հանդիպումը կկայանա Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում հունիսի 30-ին, ժամը 18:00-ին: Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը:  

Հարցազրույցները մեկնարկեցին

Այսօր մեկնարկել են ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի այս տարվա հավակնորդների հետ հարցազրույցները: Հունիսի 26-ից  մինչեւ հուլիսի 11-ը, ինչպես տեղեկացնում են կազմակերպիչները,  կանցկացվեն ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի 2012թ. հավակնորդների հետ հարցազրույցները: Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցում են  121 ուսանող հետեւյալ 5 համալսարաններից ՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից (ՀՊՃՀ), Երեւանի պետական համալսարանից […]

ԵԽԽՎ-ն քննարկում է Ադրբեջանի քաղբանտարկյալներին վերաբերող զեկույցի հիման վրա կազմված բանաձեւը

Այսօր` հունիս 26-ին ԵԽԽՎ Մարդու իրավունքների ու իրավական հարցերով հանձնաժողովը հավանության է արժանացրել բանաձեւի նախագիծը, որը կազմվել է գերմանացի պատգամավոր Քրիստոֆեր  Շտրասերի` Ադրբեջանի քաղբանտարկյալներին վերաբերող զեկույցի հիման վրա, գրում է “Armenia today”-ը: Հանձանաժողովի նիստն անց է կացվել դռնփակ լրատվամիջոցների  համար, այդ պատճառով էլ առայժմ հայտնի չեն մանրամասները: ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը հայտարարել է, […]

Նախագահը կմեկնի Բելգիա

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն: Հանրապետության նախագահը Բրյուսելում կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, հանդիպումներ կունենա ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի