23 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կ. Կարապետյանի որդու ավտոմեքենան տեղափոխվել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն

Սեպտեմբերի 24-ին, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն է տեղափոխվել “Տոյոտա” մակնիշի 33 LD 840 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան հաշվառված է 24-ամյա Վարդան Կարոյի Կարապետյանի անվամբ: Գ. Շամշյանը հայտնում է, որ, իր տեղեկություններով, ավտոմեքենան ԿՀԴՊԳՎ է տեղափոխվել այն բանի համար, որ ուղեկցումներ է կատարել Երևանում, իսկ մի քանի […]

Հայտնիներից ո՞վ մեքենա ունի, ո՞վ է սիրում քայլել, հեծանիվ քշել

Գերբեռնված փողոցներն ու ավտոմեքենաների մեծ քանակությունը խնդիր են ամբողջ աշխարհում: Դրանք էկոլոգիապես շատ վտագավոր են և աշխարհն ուզում է “համոզել” մարդկանց մեքենա չգնել: YES.am-ը պարզել է, թե հայտնիներից ովքեր իրենց “մեղքի բաժինը” չունեն Երևանյան փողոցների գերբեռնված լինելու մեջ: Հ.Տ. Հայկոն ավտոմեքենա չունի, երբևէ չի էլ ունեցել և դա խթանում է, որ ռեփերը հաճախ քայլի երևանյան […]

Որովհետեւ վրացիներն ավելի քաղաքականացված են

Ի տարբերություն հայ հասարակության` Վրաստանի հասարակությունը ավելի պայքարող է` զգայուն իր շուրջը կատարվող բացասական երեւույթների նկատմամբ: Վրացական հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը Henaran.am-ի հետ զրույցում վրաց հասարակության  ակտիվությունը կապեց քաղաքական դաշտի հետ: “Քաղաքական դաշտն այնտեղ ավելի ակտիվ է, քաղաքական գործիչները փորձում են տարբեր առիթներ օգտագործել ու բողոքի ակցիաներ են կազմակերպում, հասարակությունը կարողանում է ցույցերի, բողոքների միջոցով արտահայտվել’,-ասաց […]

Արման Սահակյանը արժանի թեկնածու է. Շարմազանով

Հանրապետական կուսակցությունը “Շիրակ” ֆուտբոլային ակումբի նախագահ, ՀՀԿ-ական Արման Սահակյանին սատարելու հարցը դեռեւս չի քննարկել: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Միեւնույն ժամանակ Էդուարդ Շարմազանովը, արտահայտելով իր անձնական տեսակետը, նշեց, որ Արման Սահակյանը արժանի թեկնածու է. “Նա մայիսյան ընտրությունների ժամանակ Գյումրում առաջադրվել է եւ բավականին շատ ձայներ հավաքել: Կարծում եմ, որ բոլոր […]

Բնապահպանության նախարարությունն արձագանքեց

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ծանոթանալով էլեկտրոնային լրատվամիջոցներում առկա հոդվածին ու տեսանյութին, կապված “Խոսրովի անտառ”  պետական արգելոցում իրականացված ապօրինի որսի հետ, հանձնարարել է “Խոսրովի անտառ” պետական արգելոցի տնօրինությանը նախապատրաստել համապատասխան նյութեր և ներկայացնել ՀՀ ոստիկանություն: Ավելի վաղ Henaran.am-ը տեղեկացրել էր բնապահպանների ահազանգի մասին`  “Խոսրովի անտառ” արգելոցում տիրող իրավիճակի վերաբերյալ:

“Արմավիա”-ն վերականգնում է Երեւան-Ֆրանկֆուրտ-Երեւան չվերթը

2012 թ. Հոկտեմբերի 30-ից “Արմավիա” միջազգային ավիաընկերությունը  վերականգնում է Երեւան-Ֆրանկֆուրտ-Երեւան  պարբերական չվերթները: Ֆրանկֆուրտը տեղակայված է Մայն գետի երկու ափերին եւ հանդիսանում է Եվրոպայի խոշորագուն ֆինանսական ու տնտեսական կենտրոններից մեկը: Ֆրանկֆուրտի օդանավակայանը` Fraport-ը — մայրցամաքային Եվրոպայի խոշորագույն օդանավակայանն է եւ իր մեծությամբ երկրորդը Եվրոպայում` անգլիական “Հիթրոու”-ից հետո:  Երեւան-Ֆրանկֆուրտ-Երեւան   չվերթը /U8 103/104/ կիրականացվի շաբաթը մեկ անգամ: […]

Երկհարկանի կրպակ` Վարդան Մամիկոնյանի հարեւանությամբ /լրացված/

Այս պահին Վարդան Մամիկոնյանի արձանի դիմաց երկհարկանի կրպակ են կառուցում: Բանվորները հրաժարվում են մեկնաբանություններ տալուց: Հայտնում է “Իրական Հայաստան” նախաձեռնությունը: Լուսանկարը՝ Ելենա Խաչվանքյանի: Հ. Գ. Henaran.am-ը փորձեց Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից ճշտել` ինչ է կատարվում Վարդան Մամիկոնյանի հարեւանությամբ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Թերեւս ժամը 19:00-ից հետո չեն աշխատում: Ավելի ուշ Վարդան Henaran.am–ին […]

ՀՀ նախագահը ցավակցել է Պավել Գրաչովի մահվան կապակցությամբ

Պավել Գրաչովի տիկնոջը՝ Լյուբով Գրաչովային ուղղված հեռագրում ասված է. “Խոր վշտով տեղեկացա Պավել Սերգեյի Գրաչովի մահվան մասին: Պավել Գրաչովը իսկական սպա էր, քաջարի դեսանտային, խիզախ և ազնիվ մարդ, ով իր կյանքը նվիրել էր զինվորական ծառայությանը, Ռուսաստանի պաշտպանունակության և ազգային անվտանգության ամրապնդմանը, արժանացել Խորհրդային Միության Հերոսի բարձրագույն կոչմանը: Հայաստանում բարձր են գնահատում տաղանդավոր գեներալ Պավել Սերգեյի […]

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները չեն հանդիպի

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, պատասխանելով Henaran.am-ի այն հարցին, թե արդյոք նախատեսվում է ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, նշեց, որ նախարարի այցի օրակարգը հրապարակված է: Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակներում կմեկնի Նյու-Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի աշխատանքներին եւ հանդես կգա ելույթով: Նախարարի օրակարգում նշված չէ նախարարների հանդիպման մասին, ըստ այդմ` նրանք […]

2011թ պետբյուջեի եկամուտներին, ծախսերին եւ պակասուրդին ամրագրված ցուցանիշներն արժանահավատ են. ՎՊ

ՀՀ  Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ վերահսկիչ պալատի եզրակացությունը “ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին” տարեկան   հաշվետվության վերաբերյալ: Նա տեղեկացրեց,  որ ուսումնասիրելով հաշվետվությունը` ՀՀ Վերահսկիչ պալատը եզրակացրել է, որ ՀՀ կառավարության կողմից  ՀՀ  Ազգային ժողով  ներկայացված “ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ” տարեկան հաշվետվությունում եկամուտներին, ծախսերին եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի