18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Կովալը` գործընկերոջ եւ Ծառուկյանի արանքում

Henaran.am-ն այսօր Կոտայքի մարզպետ  Կովալենկո Շահգալդյանից փորձել է պարզել, թե ինչպես է վերաբերվում իր գործընկեր` Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջեւ ծագած լեզվակռվին, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Էդգար Ղազարյանն իր գործընկերն է, իսկ Գագիկ Ծառուկյանը Կոտայքի մարզի, թերեւս ամենհայտնի բնակիչն է:

“Ինչի՞ն արձագանքեմ: Ես որեւէ բանից տեղյակ չեմ: Ես կայքեր չեմ այցելում, թերթերն էլ ոնցոր չեն գրել նման բան”,- Henaran.am-ին ասել է Կովալենկո Շահգալդյանը:

Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Վայոց Ձորի մարզ այցելած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Եղեգնաձորում Վայոց Ձորի ՀՀԿ-ական մարզպետ Էդգար Ղազարյանին մասին հայտարարել էր, թե նա չի համապատասխանում իր պաշտոնին եւ ինչպես եղել է “ջերմուկ վաճառող”, այդպես էլ մնացել է եւ անվանել էր  “ծիրանի ցոգոլ”` ի պատասխան Էդգար Ղազարյանի այն հայտարարության, թե եթե եղեգնաձորցիները ձայն տան ԲՀԿ թեկնածուին, ԲՀԿ-ն նրանց “զիբիլի ավտո է տալու”, որի վրա ընտրություններից երկու օր առաջ, փուչիկներ կկապեն,  իրենք էլ մի 30 “ջիպ”-երով կընկնեն ետևից կգան /այս մասին գրել էր “168  ժամ”-ը-խմբ./:

Ի դեպ, իր հասցեին Գագիկ Ծառուկյանի թույլ տված որակումներին Վայոց Ձորի մարզպետը չի արձագանքում:  “Ես որեւէ  կերպ չեմ ուզում արձագանքել, որովհետեւ ես տարբերում եմ քաղաքականությունը քաղաքակրթությունից”, -Henaran.am-ին ասել է Էդգար Ղազարյանը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ