Քուշկյանը կխոսի՞

Առողջապահության նախկին նախարար, ԲՀԿ-ական Հարություն Քուշկյանը, ըստ որոշ տեղեկությունների, այս օրերին հանրապետությունում չէ :
Նախկինում իր ղեկավարած ոլորտում առկա բացթողումների, մասնավորապես դեղերի շրջանառության վերաբերյալ վերջին քննադատությանը նախկին նախարարը, թերեւս, պետք է արձագանքի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առողջապահության գործող նախարար Դերենիկ Դումանյանը ընդամենը երեք ամիս է, ինչ պաշտոնավարում է:
Ակնկալվում է, որ Հայաստան վերադառնալուն պես Հարություն Քուշկյանը “կխոսի”:
Հիշեցնենք, որ կառավարությունում ՀՀ նախագահի հրավիրած հայտնի խորհրդարկցության ժամանակ Սերժ Սարգսյանի խիստ քննադատության թիրախը, պետական գնումների գործընթացից բացի, նախկին ԲՀԿ-ական նախարարներ Հարություն Քուշկյանի եւ Վարդան Վարդանյանի ղեկավարած ոլորտներն էին: