06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ի՞նչ է սիրում հայրենի ընդդիմությունը.Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի, տարբեր մարդիկ տարբեր բաներ են սիրում, իսկ ահա հայրենի ընդդիմությունն էլ ժամանակավոր հանձնաժողովներ է սիրում։

“Չի ուտում, չի խմում, անգամ չի քնում, զօրուգիշեր մտածում է ինչպես իրագործել խորհրդարանում ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու այնքան փայփայած նպատակը։

“Ժառանգություն” խմբակցությունը, ինչպես հայտնի է, վերջին շրջանում երազում է ստեղծել խորհրդարանական ժամանակավոր հակակոռուպցիոն հանձնաժողով։

 

Իսկ ամռանը, եթե չեք մոռացել, ընդդիմադիր խմբակցությունները ոչ թե հանգստի, այլ դարձյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին էին մտածում։ “Հարսնաքարի” գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նպատակով անգամ ստորագրահավաք նախաձեռնեցին, որպեսզի ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի եւ քննարկեն հանձնաժողովի հարցը։

 

Իսկ ահա ՀԱԿ խմբակցությունը նախընտրական շրջանում գերադասում է վերադառնալ ծեծված թեմային, որը ընտրողների շրջանում իր “գրավչությունը” չի կորցրել, ավելին՝ կոնգրեսը ակնհայտորեն հույսեր է փայփայում, որ կկարողանա իր նոր նախաձեռնությամբ սեփական վարկանիշը զրոյական կետից փոքր-ինչ տեղաշարժել…”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ