01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Բարձրաստիճան պաշտոնյան սիրուհու հետ ուզուրպացրել էր սաունան

Լրագրող Մհեր Ղալեչյանի գրառումը ներկայացնում ենք առանց խմբագրման ու մեկնաբանության. Երեկ ընկերներիցս մեկը մի արտառոց բան պատմեց, որը երեւի միայն Հայաստանում կարող է լինել: Ուրեմն, ընտանիքով երեք օրով գնացել են Դիլիջանի Ռեզորթ հյուրանոց: Գումարը նախօրոք վճարել են, օրը մոտ 100 եվրո: Դրա մեջ մտել է օրը երեք անգամ սնունդ, լողավազան, սաունա, խաղեր, մաղեր եւ այլն: […]

Էթիկայի հանձնաժողովը Սամվել Ալեքսանյանի վերաբերյալ դիմում չի ստացել

“Հանձնաժողովի որոշումը չպետք է լինի արհեստական: Հանձնաժողովը պետք է կայացնի  այն որոշում,ը որը համարում է ճիշտ եւ դրանով է պայմանավորված այն, որ մենք ունենք շատ հավասարակշռված հանձնաժողով”,-այսօր ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստից հետո ասել է հանձնաժողովի նախագահ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը: “Երկու դեպքում էլ հանձնաժողովը  համարել է, որ այդ հարցերը ենթակա […]

ԿԳՆ-ի ռեկորդը

ՀՀ կրթության և գիտության նախարարության Տեխնիկական մոդելավորման հանրապետական կենտրոնի ներկայացուցիչներից կազմված Հայաստանի հավաքական թիմը մասնակցել է  Բուլղարիայի Պազարջիկ քաղաքում   տեղի ունեցած նավամոդելային սպորտի Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ընտրանին հանդես է եկել փայլուն ելույթով,  շահել է  2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ՝ միաժամանակ  սահմանելով աշխարհի ռեկորդ: Բացառիկ արդյունքներ է ցուցաբերել  երիտասարդների Աշխարհի կրկնակի և  Եվրոպայի  եռակի […]

Յուրաքանչյուր խաղի մենք դուրս ենք գալու հաղթանակի ձգտումով եւ դա խոսք ենք տալիս. Վարդան Մինասյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի բացառիկ հարցազրույցը ՀՖՖ պաշտոնական կայքին` 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկից առաջ Սեպտեմբերի 7-ին Մալթա-Հայաստան հանդիպմամբ մեկնարկում է 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլը: Ինչպես է Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվել դեպի Բրազիլիա դժվարին պայքարին: Իսկապես, պայքարը խմբում դժվարին է լինելու, քանի որ Աշխարհի առաջնությունն այն իրադարձությունն […]

Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ եւ արտակարգ խորհրդակցություն է հրավիրել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Հանրապետության նախագահը նաև արտակարգ խորհրդակցության է հրավիրել Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարներին: Այս մաիսն Henaran.am-ին հայտնում են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից: Նիստին  քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:   թ

“Ջազզվե”-ն եւ “Բարբրի”-ն հաշտվեցին

Օգոստոսի 28-ին Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել “Ջազզվե” ՍՊԸ և “Բարբրի Լիմիթեդ” ընկերության դատական գործով վերջին նիստը: Դատարանի վճռով հաստատվել է կողմերի հաշտության համաձանությունը: “Ջազզվե” ընկերության շահերը պաշտպանող “AM” իրավաբանական ընկերության փաստաբանները հայտնում են, որ ըստ համաձայնության` “Բարբրի Լիմիթեդ” ընկերությունը հրաժարվել է “Ջազզվ”» ՍՊԸ նկատմամբ հեղինակային և հարակից իրավունքների խախտման […]

Պատգամավորը Հայաստանից դուրս բնակվող հայերին կոչ է անում դատական գործընթաց սկսել

 Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններում բնակվող (գտնվող) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ հավասար ունեն և պետք է ունենան ընտրելու և ընտրվելու օրենքով ամրագրված հնարավորություն, որի իրականացման մեխանիզմները պետք է սահմանված լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, իսկ դրանց գործնական իրականացումը պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գործունեությամբ: Հայաստանի Հանրապետության համապետական ընտրություններում […]

Ինքնաբացարկները չեն ազդի ՏԻՄ ընտրությունների վրա

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի,  տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններից առաջ տեղի ունեցող միջադեպերը չեն կարող ստվերել ընտրական գործընթացը: անդրադառնալով Ախթալայում, Գյումրիում եւ Կապանում տեղի ունեցած միջադեպերին: Մասնավորապես անդրադառնալով Կապանի, Գյումրիի եւ Ախթալայի դեպքերին` նա նշեց, որ բոլորն էլ մասնավոր դեպքեր են, առանձին քննության ենթակա եւ չեն կարող ազդել ընդհանուր գործընթացի վրա: Ըստ ԿԸՀ-ի […]

Սաֆարովին տարհանձնելու հունգարական իշխանությունների քայլն առնվազն տարակուսանք եւ վրդովմունք է առաջացնում. Շարմազանով

“Հանցագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հունգարական իշխանությունների քայլն առնվազն տարակուսանք եւ վրդովմունք է առաջացնում, քանի որ պարզ էր, թե Ադրբեջանում ինչ էր սպասվելու այդ մարդասպանին: Իսկ ինչ վերաբերում է նրան ներում շնորհելու Ալիեւի որոշմանը, ապա այս քայլը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվում եւ խրախուսվում է հայատյացության եւ ֆաշիզմի քաղաքականություն: Կարծում […]

Կանանց եւ տղամարդկանց հավասարության հարցը` ավելի ուշ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը  Էլինար Վարդանյանի նախագահությամբ օգոստոսի 31-ին քննարկեց եւ քվեարկության արդյունքում նպատակահարմար չհամարեց  “Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին”  եւ  “Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին” ՀՀ օրենքների նախագծերի հերթական` երկրորդ ընթերցմամբ քննարկումը: Հանձնաժողովն անդրադարձավ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված